From Wikipedia, the free encyclopedia
Gregorian, գերմանական երաժշտական խումբ։ Այն հիմնականում կատարում է փոփ և ռոք ստեղծագործություններ, որոնք ունեն գրիգորյանական երգեցողության տարրեր։
Gregorian | |
---|---|
Ժանրեր | Նյու էյջ, Gregorian chant?, քրոսովեր և սիմֆո ռոք |
Գործունեություն | 1991 |
Լեյբլ | Edel Records |
Կայք | gregorian.de |
Gregorian (band) Վիքիպահեստում |
Չնայած, որ երաժշտության ոճը էականորեն տարբերվում է բնագրային գրիգորյանական ոճից, այդուհանդերձ երաժշտական խումբն իր ելույթների ժամանակ օգտագործում է միջնադարյան վանականների կեցվածքը։ Մեծամասնությամբ, Gregorian-ը իր երգերը կատարում է երգչախմբային կատարմամբ, որը բաղկացած է 8-ից 10 անդամներից։ Համերգներին վոկալիստները ելույթ են ունենում հոգևորական հանդերձանքով, հիմնականում փարաջաներով։
Ի տարբերություն բուն գրիգորյանական կատարումների, Gregorian-նն իր երգերը կատարում է տպավորիչ ու ազդու երաժշտական գործիքային ուղեկցությամբ։ Հիմնական գործիքներից են կիթառը (կախված է կոմպոզիցիայի ժանրից, երբեմն ակուստիկ կիթառ, երբեմն էլ՝ էլեկտրոկիթառ), հարվածային գործիքները, ստեղնաշարային գործիքները։ Շատ հաճախ օգտագործում են համակարգչային տեխնոլոգիաներով ձևափոխված երաժշտություններ՝ հատուկ էֆեկտերով հարստացված։ Gregorian-ի համերգներն ուղեկցվում են ռոք խմբերին բնորոշ երևույթներով՝ ռոքային «բղավոցներով», ինչպես նաև հույժ տպավորիչ և հիշվող շոուներով ու բարձրաճաշակ կատարումներով։
Gregorian խմբի գլխավոր պրոդյուսերն ու հիմնադիրը համարվում է Ֆրենկ Պետերսոնը (Frank Peterson): 1990 թվականին Միշել Կրետուի հետ նա մասնակցեց Enigma խմբի դեբյուտային MCMXC a.D. (սկավառակի վրա նա նշվեց F. Gregorian ծածկանունով) ալբոմի ձայնագրումներին։ Մինչ այդ Ֆրենկ Պետերսոնը Միշել Կրետուի հետ որպես ստեղնաշարային գործիքներ նվագող հանդես եկավ երգչուհի Սանդրայի առաջին սոլո ալբոմի ձայնագրումներին։
Միշել Կրետուի հետ կապերը խզելուց հետո Պետերսոնը 1991 թվականին ձայնագրեց Gregorian-ի անդրանիկ ալբոմը՝ «Sadisfaction»-ը։ Բայց շուտով վերջինս հասկացավ, որ հանդիսատեսը ըստ արժանվույն չգնահատեց նրա գործունեությունը։ Այդ պատճառով նա հետաձգեց փոփ երաժշտության և գրիգորյանական երգեցողության համատեղությունը. այս որոշման վրա ազդեց նաև այն փաստը, որ նմանօրինակ փորձ արդեն կատարում էր Enigma խումբը։ 1990-ական թվականներին Պետերսոնը զբաղվեց այնսպիսի պրոյեկտների և երգիչ-կատարողների պրոդյուսերությամբ, որպիսիք էին Princessa-ն, Սառա Բրայթմանը (Sarah Brightman), Օֆրա Հազան (Ofra Haza) և այլք։ Եվ միայն 1990-ականների ավարտին, երբ հանդիսատեսն արդեն վարժվել էր ու նրա համար նորություն չէր հոգևոր երգեցողության և New Age, փոփ, ռոք երաժշտությունների համագործակցությունը, Պետերսոնը որոշում է կայացնում ու վերադառնում է իր հին մտահղացմանը, սակայն ուրիշ ֆորմատով։
1998 թվականին Ֆրենկ Պետերսոնը նոր թիմի հետ (Michael Soltau, Carsten Heusmann և Jan-Eric Kohrs) վերսկսում է Gregorian-ի հետ աշխատանքները։ Այս անգամ պրոդյուսերը որոշում է, որ պետք է երգեն զանազան ոճերի և ուղղությունների երգեր՝ դասական խմբերգային երգեցողությամբ։ Անհրաշեշտություն առաջացավ ընտրել գոյություն ունեցող հսկայական քանակի ոճերի ու ուղղությունների մեջ այնպիսիք, որ հետաքրքիր լինեն ու անսպասելի։ Նրանք վերաձևափոխեցին ու մշակեցին երգերն այնպես, որ դրանք հնչեն լրիվ նորովի։ Դասական խմբերգային երգեցողությամբ հանդես գալու գաղափարը նրանց մեջ հասունացել էր հնուց, քանզի մեծ հաջողություն էր արձանագրել Enigma-յի MCMXC a.D. ալբոմը, բացի այդ, տենդենց էր նկատվում այլ խմբերի մոտ այդպիսի երգեցողությամբ հանդես գալը, որոնք մեծ ճանաչում էին գտնում։ Շատ հաճախ նրանք ձայնագրեցին միևնույն ալբոմը, որից հետո խումբը կարծես անէացավ։ Անխոս, Ֆրենկը մեծ ռիսկի դիմեց այդ լռությամբ։
Նրանց հետագա ալբոմները՝ «Masters of Chant» և «The Dark Side» արձանագրեցին մեծ կոմերցիոն հաջողություններ։ Նրանց խաղացանկում ներառվեցին նաև սուրբծննդյան և դասական կոմպոզիցիաներ։ Ինչպես նաև երգեցին The Beatles, Led Zeppelin, AC/DC, Deep Purple, Metallica, Ֆիլ Քոլինզ, Rammstein, HIM և այլ հայտնի երգիչներիու խմբերի կատարումները։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.