HEC Paris
բիզնես դպրոց Փարիզում, Ֆրանսիա / From Wikipedia, the free encyclopedia
HEC Paris Եվրոպական բիզնես դպրոց է Փարիզում, Ջույ-ան-Խոսասում և Դոհայում գտնվող համալսարաններով։ Դպրոցը հիմնադրվել է 1881 թվականին։ HEC Paris-ը Financial Times-ի կողմից 2015 թվականին զբաղեցրել է 2-րդ տեղը եվրոպական բիզնես դպրոցների շարքում։ 2015 թվականին HEC Paris Master in Management ծրագիրը Financial Times-ի կողմից զբաղեցրել է 2-րդ տեղը աշխարհում։ HEC Paris-ը նաև զբաղեցրել է 3-րդ տեղը աշխարհում իր Executive MBA-ի համար։ Դպրոցի MEB - Master in European Business ծրագիրը նման է լրիվ դրույքով MBA-ին, բայց միջմշակութային մոտեցմամբ։ HEC Paris-ն ունի նաև PhD ծրագիր, ինչպես նաև մի քանի մագիստրոսական ծրագրեր կառավարման հատուկ ոլորտներում, ինչպիսիք են մարքեթինգը, ֆինանսները կամ ձեռներեցությունը.[1]
HEC Paris ծրագրերն ունեն երեք միջազգային հավատարմագրումներ AMBA, EQUIS և AACSB: Դպրոցն ունի ավելի քան 45,000 շրջանավարտ բիզնեսի և քաղաքականության ոլորտներում, այդ թվում՝ Պասկալ Լամին (ԵՄ առևտրի հանձնակատար) և Ֆրանսուա Օլանդը (ֆրանսիացի քաղաքական գործիչ).[2]