Honoris Causa
From Wikipedia, the free encyclopedia
Doctor Honoris Causa կամ Պատվավոր դոկտոր (լատին․՝ honoris causa՝ «հանուն պատվի», կրճատ՝ h. c.), գիտությունների դոկտորի կամ փիլիսոփայության դոկտորի աստիճան, աստվածաբանության դոկտոր, երաժշտության դոկտոր, (կախված գիտական աստիճանի համակարգից) առանց ատենախոսություն պաշտպանելու, շնորհվում է հայտատուի՝ գիտության կամ մշակույթի բնագավառում ունեցած նշանակալի արժանիքների հիման վրա։ Դիպլոմներ շնորհող հաստատությունը սովորաբար հասկացնում է, որ անհատի ներկայությունը ֆակուլտետում պատիվ է համարում, նույնիսկ եթե այդ ներկայությունը խորհրդանշական է։ Dr. h. c. mult բանաձևը ցույց է տալիս, որ այս անձը մի քանի անգամ (մի քանի ուսումնական հաստատություններում) արժանացել է Doctor Honoris Causa կոչման։
Պատվավոր կոչում կարելի է ոչ միայն շնորհել[1], այլ նաև հանել[2]։