iPhone X (արտասանվում է որպես iPhone Ten), Apple կորպորացիայի սմարթֆոն, որը ներկայացվել է Սթիվ Ջոբսի Թատրոնում 2017 թվականի սեպտեմբերի 12-ին iPhone 8 և iPhone 8 Plus հեռախոսների հետ միասին[1]։
Արագ փաստեր Կարգախոս, Արտադրող ...
Փակել
Ունի ավելի զարգացած A11 Bionic պրոցեսոր։ Անվան «X»-ը («իքս» կամ «տասը») ցույց է տալիս iPhone-ի հոբելյանը։
- Super Retina Display էկրան 2436x1125 թույլտվությամբ, 5.8 դյույմ անկյունագծով, 458ppi[2]
- Սա Apple-ից առաջին սմարթֆոնն է, որը էկրանի համար OLED է օգտագործում
- Էկրանը պահպանում է HDR, Dolby Vision, 3D Touch և True Tone
- Face ID նոր տեխնոլոգիա` ապակոդավորումը և մյուս ֆունկցիաները կարդում է օգտատիրոջ դեմքը
- Apple A11 Bionic Neural պրոցեսոր
- 12 ՄՓ-անոց տեսախցիկ կրկնակի օպտիկական կայունացմամբ, True Tone Flash
- Սմարթֆոնի մարտկոցը 2 ժամ ավելի երկար է դիմանում, քան iPhone 7 սմարթֆոնի մարտկոցը
- Պարունակում է Air Power անլար լիցքավորման հնարավորությունը, որը դուրս կգա 2018 թվականի սկզբին
- Հեռախոսը կունենա 64 Գբ կամ 256 Գբ ֆլեշ-հիշողություն[2]
- Գինը $1000-ից ավել է կազմում։ Ռուսաստանում պաշտոնապես կարժենա ավելի քան 80 հազար ռուբլի։
Տարբերությունները iPhone 8 / 8 Plus-ից
- iPhone 8-ը և 8 Plus-ը մատչելի են երեք գունավորումներով. արծաթագույն, «մոխրագույն տիեզերք» և ոսկեգույն։ iPhone X-ը ներկայացված է միայն արծաթագույն և «մոխրագույն տիեզերք» գունավորումներով։
- 8-ի և 8 Plus-ի էկրանները փոքր են` անկյունագիծը 4,7 և 5,5 դյույմ այն ժամանակ, երբ iPhone X-ի էկրանը Apple սմարթֆոնների պատմության մեջ ամենամեծ էկրանն ունի` 5,8 դյույմ։ Էկրանը իր տեսակի մեջ հանդիսանում է այն այն միակ սմարթֆոնը, որը պարունակում է գրեթե ամբողջ դիմային մակերևույթը։
- Էկրան` iPhone X-ի հլխավոր հատկությունը, հեռախոսը չունի Home («տուն») սեղմակը
- iPhone X-ը նաև սարքավորված է «Face ID» տեխնոլոգիայով, որը օգտագործում է կամերան և մի քանի այլ սենսորներ, որպեսզի ճանաչի օգտվողի դեմքը։ Դա թույլ է տալիս վավերացման և պաշտպանված ծրագրերի համար օգտագործել Apple Pay-ը պարզապես նայելով հեռախոսին և, ինչպես հայտնում են, դա ավելի անվտանգ է քան Touch ID-ին։
- iPhone 8-ը և 8 Plus-ը ստացել են թարմացված դինամիկ, որոնք 25 տոկոսով ավելի բարձր են և ավելի խոր բասեր են ապահովում, ինչը չի նծվում iPhone X-ում։
- iPhone X-ը ավելի թանկ է, քան iPhone 8-ը և 8 Plus-ը։ Ռուսաստանում ֆլագմանը կարժենա 79 990 ռուբլուց ($999) բարձր գին, հաջորդ մոդելը, որը կունենա 256 ԳԲ, կարժենա մոտ 91 990 ռուբլի ($1149): iPhone 8-ը սկսում է 56 990 ռուբլուց ($699), իսկ iPhone 8 Plus-ը` 64 990 ռուբլի ($799):
iPhone X մոդելի օպերացիոն համակարգը` iOS 11.
Սարքի նախապատվերը` 2017 թվականի հոկտեմբերի 27[3]։
Սմարթֆոնը վաճառքի դուրս կգա 2017 թվականի նոյեմբերի 3-ին 79900 ռուբլի գնով 64 Գբ մոդելի համար և 91990 256 Գբ-ի համար։