ITunes Store
From Wikipedia, the free encyclopedia
iTunes Store, ինտերնետային խանութ, որտեղ վաճառվում է թվային պարունակություն (ծրագրային փաթեթներ, երաժշտական արտադրություն, ֆիլմեր), տնօրինում է Էփլ ընկերությունը։ Խանութը բացվել է 2003 թվականի ապրիլի 28-ին, Սթիվ Ջոբսի թվային երաժշտության խանութի բացման մասին հայտարարությունից հետո։ 2017 թվականի հունվարի տվյալներով iTunes-ը տրամադրում էր ավելին քան 35-40 միլիոն երգեր, 2,2 միլիոն ծրագրեր, 25000 հեռուստատեսային հաղորդումներ, և 65000 ֆիլմեր։ Բացման պահին, այն հանդիսանում էր միակը, որը օրինականորեն տրամադրում էր երաժշտություն բոլոր հիմնական հինգ ձայնագրող լեյբլ կազմակերպություններից[1]։ 2013 թվականի հունիսի դրությամբ iTunes Store-ում գրանցված էին 575 միլիոն ակտիվ օգտատերեր[2], և նրան էին միացած ավելին քան 315 միլիոն սարքեր, ներառյալ՝ Apple Watch-եր, iPod-եր, iPhone-ներ, Apple TV և iPad-եր[3]։
ITunes Store | |
---|---|
apple.com/itunes/ | |
Տեսակ | digital distribution platform?, Ցանցի կիրառական ծրագիր, կայք և բջջային հավելված |
Հեղինակ | Էփլ |
Բացված | ապրիլի 28, 2003 |
ITunes Store Վիքիպահեստում |