From Wikipedia, the free encyclopedia
«I Love It», ամերիկացի ռեփերներ Քանյե Ուեսթի և Լիլ Փամփի երգը, որը ձայնագրվել է ամերիկացի կատակերգու դերասանուհի Ադել Գիվենսի մասնակցությամբ։ Երգը թողարկվել է 2018 թվականի սեպտեմբերի 7-ին որպես սինգլ Good Music լեյբլում։ Երգի տեքստը գրել են Քանյե Ուեսթը, Գազզի Գարսիան և Օմար Պինեյրոն, պրոդյուսերությամբ զբաղվել է Քանյե Ուեսթը DJ Clark Kent-ի, Lil Pump-ի, CBMix-ի և Ronny J.-ի հետ համատեղ։ Երգի շնորհանդեսը կայացել է Pornhub Awards 2018-ում[1][2][3]։ «I Love It»-ը հասել է առաջին հորիզոնականին Կանադայի, Ֆինլանդիայի, Շվեդիայի և Նոր Զելանդիայի հիթ-շքերթներում, ինչպես նաև ընդգրկվել է Ավստրալիայի, Մեծ Բրիտանիայի և ԱՄՆ-ի թոփ-10-ում։
Ուշադրություն։ Հոդվածը պարունակում է չթարգմանված բաժիններ կամ հատվածներ։ Ոչ հայերեն հատված(ներ)ը անհրաժեշտ է թարգմանել կամ հեռացնել, հակառակ դեպքում հոդվածը կամ տվյալ բաժինը ենթակա է ջնջման։ |
Քանյե Ուեսթը դարձավ Pornhub Awards 2018-ի առաջին մրցանակաբաշխության կրեատիվ տնօրեն[4], որը տեղի ունեցավ 2018 թվականի սեպտեմբերի 6-ին։ Թեյլորի հետ կենդանի ելույթից հետո Ուեսթը ներկայացրել է «I Love It» երգի իր նոր տեսահոլովակը, որը ձայնագրվել է Lil Pump-ի հետ համատեղ[4]։ 2018 թվականի սեպտեմբերի 13-ին DJ Դևիդ Մորալեսը Ուեսթին մեղադրել է իր «What Is This Called Love» երգի ռեմիքսային թրեքի բասային գծի գրագողության մեջ[5]։ 2018 թվականի սեպտեմբերի 18-ին Ուեսթի նախկին ընկերուհին՝ Էմբեր Ռոուզը, իր Instagram-ում հրապարակել է մի գրառում՝ մեղադրելով այն բանի համար, որ կատարողները «ոգեշնչված են» իր «Պոռնիկների շքերթը» շարժումից, որն օգտագործել են ոչ թե որպես կանանց իրավունքների քարոզչություն, այլ զուտ կոմերցիոն նպատակներով[6]։
Սինգլի շապիկը նկարվել է Շադի Ալ-Աթալայի կողմից, որը ձևավորել է Ուեսթի նախորդ «XTCY» սինգլի շապիկը։ Ուեսթը Ալ Ադալին խնդրել է կազմ նկարել՝ օգտագործելով գունային սխեման, որը նման է նկարիչ Քերրի Ջեյմս Մարշալի նկարներին[7]։
Տեսահոլովակի պրեմիերան կայացել է 2018 թվականի սեպտեմբերի 6-ին՝ Pornhub Awards 2018 մրցանակաբաշխության ժամանակ։ Տեսահոլովակում Քանյե Ուեսթը և Lil Pump-ը կրում են Yeezy-ի կոստյումների հսկայական կրկնօրինակները՝ քառակուսի ուսերով[8], որոնցով հիշեցնում են Roblox տեսախաղերի հերոսներին[9]։ Գրեթե ամբողջ հոլովակի ընթացքում կատարողներն անցնում են միջանցքով՝ կենդանի մերկ կանանց հետ, որոնք փաթաթված են անհայտ նյութով և հիշեցնում են հին արձանները, նրանք հետևում են դերասանուհի Ադելե Գիվենսին[10]։ Երբ նա շրջվում է, կատարողները սկսում են վախեցնել նրան ծիծաղելի դեմքերով։ Տեսահոլովակի գործադիր պրոդյուսեր է դարձել Սփայք Ջոնսը, իսկ ռեժիսորներ՝ Քանյե Ուեսթը և Ամանդա Ադելսոնը[8][11]։
ԱՄՆ-ում երգը դեբյուտացվել է Billboard Hot 100 հիթ-շքերթի վեցերորդ հորիզոնականում[12], դրանով իսկ «I Love It» ստեղծագործությունը դարձել է Ուեսթի համար տասնյոթերորդը հիթ-շքերթը, այն դեպքում, երբ Lil Pump-ի համար՝ միայն երկրորդը[12]։ Մեծ Բրիտանիայում «I Love It»-ը նորամուտը նշել Է UK Singles Chart-ի երրորդ հորիզոնականում[13]՝ այդպիսով դառնալով Ուեսթի համար տասնիններորդ, իսկ Lil Pump-ի համար առաջին երգը Թոփ-10-ում[14][15]։ Կանադայում «I Love It»-ը նորամուտը նշել է Canadian Hot 100 հիթ-շքերթի առաջին հորիզոնականում[16], որը Ուեսթի երրորդն էր, Lil Pump-ի համար՝ առաջինը։
Շաբաթական հիթ-շքերթներ |
Տարեվերջյան հիթ-շքերթներ
|
Տարածաշրջան | Հավաստագրում | Վաճառք |
---|---|---|
Ավստրալիա (ARIA)[65] | 3× Platinum | 210 000^ |
Դանիա (IFPI Denmark)[66] | Platinum | 90 000^ |
Ֆրանսիա (SNEP)[67] | Gold | 150 000* |
Իտալիա (FIMI)[68] | Gold | 25 000* |
Նոր Զելանդիա (RIANZ)[69] | Gold | 15 000* |
Պորտուգալիա (AFP)[70] | Gold | 5000x |
Մեծ Բրիտանիա (BPI)[71] | Platinum | 600 000^ |
ԱՄՆ (RIAA)[72] | 2× Platinum | 2 000 000^ |
xՉճշտված տվյալները հիմնված են միայն հավաստագրումների վրա։ |
Երկիր | Ամսաթիվ | Ֆորմատ | Լեյբլ | Ծան. |
---|---|---|---|---|
Տարբեր | Սեպտեմբերի 7, 2018 | Digital download |
|
[73][74] |
Իտալիա | Սեպտեմբերի 14, 2018 | Contemporary hit radio | Universal | [75] |
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.