It Must Have Been Love
From Wikipedia, the free encyclopedia
«It Must Have Been Love» (հայերեն՝ Այն պետք է որ սեր լիներ), շվեդական Roxette փոփ ռոք խմբի հինգերորդ սինգլը։ Երգի տեքստը և երաժշտությունը գրել է Փեր Գեսլեն։ Այս բալլադը դարձել է Միացյալ Նահանգների № 1 դուետի երրորդ հիթը և խմբի բեսթսելլերներից մեկը (սինգլը շատ երկրներում ստացել է «ոսկե հավաստագրում»)։
Արագ փաստեր Roxette-ի սինգլը, «Pretty Woman OST» ալբոմից ...
«It Must Have Been Love» | ||||
---|---|---|---|---|
Roxette-ի սինգլը | ||||
«Pretty Woman OST» ալբոմից | ||||
Թողարկված | 1987 | |||
Ֆորմատ | LP, CD | |||
Ձայնագրված | 1987 | |||
Ժանր | Սուրբծննդյան երաժշտություն | |||
Երգահան | Պեր Գեսլե[1] | |||
Տևողություն | 4:18 | |||
Լեյբլ | EMI Records | |||
Պրոդյուսեր | Քլարենս Էվերման | |||
Roxette-ի սինգլների ժամանակագրություն | ||||
|
Փակել
«Սիրունիկը» ֆիլմի սաունդթրեքն է։ Այն իր տարածվածության աստիճանով մրցել է խմբի «The Look», «Joyride» և «Listen to Your Heart» հիթերի հետ, որոնք Միացյալ Նահանգներում նույնպես համարվել են № 1 հիթեր։ 2005 թվականին՝ Միացյալ Նահանգների ռադիոկայաննում երգի՝ ավելի քան 4 միլիոն անգամ հնչելուց հետո, Փեր Գեսլեն ստացել է «BMI» մրցանակ[2]։
Բրիտանական «The Guardian» լրագիրը ստեղծագործությունն անվանել է «1980-ական թվականների լավագույն բալլադը»[3]։