From Wikipedia, the free encyclopedia
Ջարեդ Էնթոնի Հիգինս (անգլ.՝ Jarad Anthony Higgins, դեկտեմբերի 2, 1998[1], Չիկագո[2][1][3] - դեկտեմբերի 8, 2019[4][5][6][…], Օուկ Լոուն, Կուկ շրջան, Իլինոյս, ԱՄՆ[7][2]), առավել հայտնի Juice Wrld (ընթերցվում է Ջուս Ուորլդ) բեմական անվամբ, ամերիկացի ռեփ կատարող և երաժշտական պրոդյուսեր։
Juice Wrld | |
---|---|
Հիմնական տվյալներ | |
Բնօրինակ անուն | անգլ.՝ Juice WRLD |
Ի ծնե անուն | անգլ.՝ Jarad Anthony Higgins |
Նաև հայտնի է որպես | Juice WRLD և JuiceTheKidd |
Ծնվել է | դեկտեմբերի 2, 1998[1] Չիկագո[2][1][3] |
Երկիր | ԱՄՆ |
Մահացել է | դեկտեմբերի 8, 2019[4][5][6][…] (21 տարեկան) Օուկ Լոուն, Կուկ շրջան, Իլինոյս, ԱՄՆ[7][2] |
Գերեզման | Beverly Cemetery[8] |
Ժանրեր | հիփ հոփ[9], Թրեպ երաժշտություն[10], էմո ռեփ[11], SoundCloud ռեփ[12], ալտերնատիվ ռոք, փոփ-ռեփ և ալտերնատիվ հիփ հոփ |
Մասնագիտություն | ռեփեր, երգիչ և երգերի հեղինակ |
Գործիքներ | վոկալ |
Լեյբլ | Interscope Records[13], Grade A? և Polydor Records[14] |
Կրթություն | Հոմվուդ-Ֆլոսմոր ավագ դպրոց |
Պարգևներ | |
Կայք | juicewrld999.com |
Juice Wrld Վիքիպահեստում |
Հիգինսն իր երգերը սկսել է հրապարակել 2015 թվականին՝ «SoundCloud» հարթակում։ Առավել հայտնի է իր՝ «All Girls Are the Same», «Lucid Dreams» և «Legends» երգերով[15]։ Նրա դեբյուտային՝ «Goodbye & Good Riddance» ստուդիական ալբոմը թողարկվել է 2018 թվականի մայիսի 23-ին։ Billboard 200 չարթում ալբոմը բարձրացել է 4-րդ հորիզոնական, իսկ նրա դեբյուտային՝ «All Girls Are the Same» և «Lucid Dreams» սինգլները հայտնվել են Billboard Hot 100 չարթի 41-րդ և 2-րդ հորիզոնականներում։
Ծնվել է 1998 թվականի դեկտեմբերի 2-ին՝ Իլինոյս նահանգի վարչակենտրոն Չիկագո քաղաքում։ Ավելի ուշ տեղափոխվել է Հոմվուդ գյուղական համայնք և սովորել է տեղի միջնակարգ դպրոցում։ Հիգինսի ծնողները բաժանվել են, երբ նա երեք տարեկան էր[16], հայրը հեռացել էր՝ թողնելով մորը երեխայի հետ։ Մայրը բավականին կրոնական և պահպանողական մարդ էր, ուստի Ջարեդին արգելում էր հիփ հոփ լսել։ Ջարեդը մեծանում էր տեսախաղեր խաղալով, լսելով և հետաքրքրվելով ռոք և փոփ երաժշտությամբ։
Դեռ դպրոցական տարիներից Ջարեդը մոլի թմրամոլ էր։ Վեցերորդ դասարանից նա սկսել է «Լին» (կոդեին) խմել, իսկ 2013 թվականին պերկոսետ և քսանաքս (ալպրազոլամ) էր օգտագործում։ Առողջական խնդիրներ ունենալու պատճառով նա ստիպված էր դպրոցի ուսուցման վերջին տարում հեռանալ այնտեղից և միայն կանեփ ծխել[17]։
Իր մորից ոգեշնչվելով նա դաշնամուր, որից հետո կիթառ և հարվածային գործիքներ նվագել սովորեց։ Հիգինսը՝ ավագ դպրոցի երկրորդ կիսամյակում, սկսեց ռեփին ավելի լուրջ վերաբերվել[18][19]։
Տարեթիվ | Թեկնածու/աշխատանք | Անվանակարգ | Արդյունք | Ծան. |
---|---|---|---|---|
2018 | «Lucid Dreams» | Ամառային երգ | Առաջադրված | [20] |
Տարեթիվ | Թեկնածու / աշխատանք | Անվանակարգ | Արդյունք | Ծան. |
---|---|---|---|---|
2018 | Juice Wrld | Լավագույն նոր հիփ հոփ արտիստ | Առաջադրված |
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.