From Wikipedia, the free encyclopedia
Kia Motors կորպորացիա, կամ պարզապես Kia Motors (կորեերեն 기아자동차, 起亞自動車, բրենդային անվանումը KIɅ), գլխամասային գրասենյակը Սեուլում, Հարավային Կորեայի երկրորդ խոշորագույն ավտոարտադրողը Hyundai Motor Company-ից հետո, 2015 թվականին ավելի քան 3.3 միլիոն մեքենայի վաճառքով։ 2015 թվականի դեկտեմբերի դրությամբ Կորպորացիայի բաժնետոմսերի փոքրամասնությունը պատկանում է Hyundai-ին, որը կազմում է բաժնետոմսերի 33.88%, որոնց շուկայական արժեքը կազմում է ավելի քան $6 Միլիարդ։ Իր հերթին Կիային է պատկանում ավելի քան քսան Hyundai-ի մասնաճյուղեր, որը կազմում է կազմակերպության 4.9%-ից 45.37%-ը, $8.3 միլիարդ շուկայական արժեքով։
Կիա Մոթորս կորպորացիա 기아자동차 주식회사 | |
---|---|
Տեսակ | Հասարարական կազմակերպություն |
Հիմնադրված է | 1944-12-22 )[1] |
Վայր | Սեուլ |
Երկիր | Հարավային Կորեա |
Գլխավոր անձինք | Հյանգ Կին Լի, Փոխտնօրեն և Գլխավոր գործադիր տնօրեն Հան Վու-Պարկ, Տնօրեն Պետեր Շրեյեր, Գլխավոր դիզայներ |
Սպասարկվող տարածք | Ամբողջ աշխարհ (բացառությամբ Ճապոնիա և Հյուսիսային Կորեա) |
Արդյունաբերություն | Ավտոմոբիլային |
Արտադրանք | Ավտոմեքենաներ |
Ընդհանուր ակտիվներ | KRW50.889 billion (2016)[2] |
Հասույթ | KRW52.713 տրիլիոն (2016)[2] |
Գործառնական շահույթ | KRW3.442 տրիլիոն (2016)[2] |
Զուտ շահույթ | KRW2.755 տրիլիոն (2016)[2] |
Աշխատողների թիվ | 53,255 (2013 թվականի դեկտեմբերի դրությամբ)[3] |
Մայր ընկերություն | Hyundai Motor Group? |
Սեփականատեր | Hyundai Motor Company և National Pension Service? |
Կայք | kia.com |
Բորսա | 000270 |
Kia Motors Վիքիպահեստում |
Ըստ Kia Motors-ի «Kia» անվանումը գալիս է սինո-կորեական «ki» (起, «դուրս է եկել») և «a» (亞, նշանակում է (Արևելք) Ասիա) բառերից, որոնք ուղղակի թարգմանվում են «դուրս է եկել արևելքում[4]։»
Կիան հիմնադրվել է 1944 թվականի դեկտեմբերին որպես Կյանգսան Պրեսիշն Ինդաստրի, որն արտադրում էր երկաթյա խողովակներ և հեծանվի մասեր, հետագայում արտադրեց առաջին կորեական հեծանիվը 1951 թվականին[1]։ 1952 թվականին կազմակերպությունը անվանափոխվեց որպես Kia Industries[5] և հետագայում կառուցեց Honda լիցենզավորված փոքր մոտոցիկլներ (սկսած 1957 թվականից), Mazda լիցենզավորված բեռնատարներ (1962) և ավտոմեքենաներ (1974)։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.