From Wikipedia, the free encyclopedia
Նաթանիել Թոմաս Ուիլսոն (անգլ.՝ Nathaniel Thomas Wilson, հուլիսի 20, 1968, Քուինս, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ, ավելի հայտնի է Kool G Rap կեղծանվամբ), ամերիկացի ռեփեր, «Հիփ-հոփի Ոսկե դարաշրջանի»-ի ներկայացուցիչներից մեկը։ Նա սկսել է իր երաժշտական կարիերան 1980-ականների կեսերին՝ որպես Kool G Rap & DJ Polo դուետի և Juice Crew խմբի մասնակից։ Նրան հաճախ անվանում են բոլոր ժամանակների ամենատաղանդավոր MC[1][2][3][4][5][6][7]: Համարվում է մաֆիոզո ռեփի հիմնադիրը[3][8][9][10][11] և առաջին ռեփերն է, որն օգտագործել է ժամանակակից ասերգութային շարադրանքը[12]։ Իր կեղծանվան մեջ «G» տառը գաղտնագրել է որպես «Giancana», իսկ հետագայում որպես «Genius»[13]:
Kool G Rap | |
---|---|
Բնօրինակ անուն | Nathaniel Thomas Wilson |
Ի ծնե անուն | Թոմաս Նաթանիել Ուիլսոն |
Նաև հայտնի է որպես | G Rap, Kool G. Rap, Giancana |
Ծնվել է | հուլիսի 20, 1968 (56 տարեկան) Նյու Յորք, ԱՄՆ |
Երկիր | ԱՄՆ |
Ժանրեր | հիփ հոփ |
Մասնագիտություն | Ռեփեր |
Գործիքներ | վոկալ |
Գործունեություն | 1986 թվականից մինչև այսօր |
Լեյբլ | Cold Chillin' Records/Warner Bros. Records Cold Chillin' Records/Epic Records/Sony Music Entertainment Chinga Chang' Records |
Կապված | Juice Crew Kool G Rap & DJ Polo |
Kool G Rap Վիքիպահեստում |
Kool G Rap-ը հսկայական ազդեցություն է ունեցել հիփ հոփ այնպիսի կատարողների ստեղծագործություններում, ինչպիսիք են Eminem-ը, Nas-ը, Jay-Z-ը, Big Pun-ը, Veslo-ն, RZA-ն և ուրիշները[7][14][15]։
Ուիլսոնը ամսուսնացած է Քերին Սթեֆանանսի հետ և նրանք ունեն մի որդի։ Մինչ նրա հետ ամուսնությունը, ռեփերն ուներ երեխաներ այլ կանանցից[16]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.