Malaysia Airlines
From Wikipedia, the free encyclopedia
Մալայզիական ավիաընկերություն (թամիլերեն՝ மலேசிய வான்வழி; չինարեն՝ 马来西亚航空公司), Մալայզիայի ազգային պետական ավիաընկերություն։ Օդանավակայանի գրասենյակը գտնվում է Սուլթան Շահ Աբդուլ Ազիզում։ Իրականացրել է առևտրային երթևեկություններ 85 ուղղությամբ, 6 մայրցամաքներում։ Ավիաընկերություը ամենօրյա ռեժիմով օրական տեղափոխում է Մալայզիայի բազմաշերտ մշակութային հարստությունից ներշնչված շուրջ 40,000 ճանապարհորդներ: «Մալայզիական հյուրընկալություն». սա կարգախոսն է Մալայզիական ավիաընկերության:
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Գլխավոր փոխադրումը կատարվում է Միջազգային օդանավակայան Կուալա Լումպուրից, ինչպես նաև երկրորդական փոխադրումը իրականացնում են Միջազգային օդանավակայան Կոտա Կինաբալույից։ Մալայզիական ավիաընկերությունը Oneworld ավիացիոն դաշինքի անդամ է. այն առաջարկում է բարձրակարգ ուղևորափոխադրումներ՝ շուրջ 170 տարածաշրջանների ավելի քան 1000 ուղղություններով և մուտք է ապահովում աշխարհի ավելի քան 650 օդանավակայանների լաունջ սրահներ: Մալայզիական ավիաընկերությունը առաջարկում է Բիզնես, Բիզնես Սուիթ և Էկոնոմ դասի թռիչքներ:
Մալայզիական ավիաընկերության կառավարման ներքո են գտնվում նաև երկու դուստր ավիափոխադրողներ՝ Firefly-ը և MASwings-ը։ Firefly-ը կանոնավոր թռիչքներ է իրականացնում իր երկու հիմնական կետերից՝ Պենանգ և Սուբանգի միջազգային օդանավակայաններից:
Մալայզիական ավիաընկերությունը ունի նաև բեռնատար նավատորմ, որը շահագործվում է MASkargo դուստր ձեռնարկության կողմից: