կազմակերպություն From Wikipedia, the free encyclopedia
OGAE (հայերեն՝ Եվրատեսիլ սիրողների գլխավոր կազմակերպություն; ֆր.՝ Organisation Générale des Amateurs de l'Eurovision), Եվրատեսիլ երգի մրցույթի ֆան-ակումբ է. Ունի մասնաճյուղեր 37 եվրոպական երկրներում։
OGAE | |
---|---|
Տեսակ | կազմակերպություն |
Երկիր | Ֆինլանդիա |
Հապավում | OGAE |
Հիմնադրված | 1984 |
Գլխադասային գրասենյակ | Սավոնլինա, Հարավային Սավո, Արևելյան Ֆինլանդիայի տարածշրջանային պետական վարչական գործակալություն, Ֆինլանդիա |
Կայք | ogaeinternational.org(անգլ.) |
61°52′05″ հս․ լ. 028°53′10″ ավ. ե.HGЯO |
Թեև Եվրատեսիլ սկսվել է 1956 թ. OGAE-ն սկսել է միայն 1984 թվականին Ֆինլանդիայում. Բոլոր երկրները, որոնք մասնակցում կամ արդեն մասնակցել են Եվրատեսիլ երգի մրցույթին կարող են ունենալ սեփական OGAE-ն.
Այս պահին OGAE-ն ունի քառասունհինգ անդամ երկրներ[1]։
Սկսած 2007 թվականից, ամեն երկրում, որտեղ կա OGAE կազմակերպություն, անցկացվում է OGAE Poll[2]: Այս կազմակերպության անդամներ քվեարկում են Եվրատեսիլի երգերի համար, այնուհետև ամեն կազմակերպության բոլոր ձայները ամփոփվում են, և հայտարարվում են Եվրատեսիլ երգի մրցույթի ոճի մեջ (1-7, 8, 10 և 12 միավորներ).
Վերջում ամփոփվում են յուրաքանչյուր OGAE կազմակերպության ձայները և դրանով բացահայտում է Եվրատեսիլի հաղթողը ըստ բոլոր Եվրատեսիլի երկրպագուների կարծիքով։
Տարի | Երկիր | Երգ | Արտիստ | Արդյունք | Միավոր | Վայր |
---|---|---|---|---|---|---|
2007 | Սերբիա | "Molitva" (Молитва) | Մարիա Շերիֆովիչ | 1-ին | 268 | Հելսինկի |
2008 | Շվեդիա | "Hero" | Շարլոթ Պերելլի | 18-րդ | 47 | Բելգրադ |
2009 | Նորվեգիա | "Fairytale" | Ալեքսանդր Ռիբակ | 1-ին | 387 | Մոսկվա |
2010 | Դանիա | "In a Moment Like This" | Շանի և Թոմաս Նեվերգրին | 4-րդ | 149 | Օսլո |
2011 | Հունգարիա | "What About My Dreams?" | Կատի Վոլֆ | 22-րդ | 53 | Դյուսելդորֆ |
2012 | Շվեդիա | "Euphoria" | Լորին | 1-ին | 372 | Բաքու |
2013 | Դանիա | "Only Teardrops" | Էմիլի դը Ֆորեսթ | 1-ին | 281 | Մալմյո |
2014 | Շվեդիա | "Undo" | Սաննա Նիլսեն | 3-րդ | 218 | Կոպենհագեն |
OGAE Second Chance Contest (հայերեն՝ OGAE երկրորդ հնարավորություն մրցույթ), իրադարձություն, որը հիմնադրվել է 1987 թվականին և կազմակերպվում է OGAE ակումբների՝ Եվրատեսիլ երգի մրցույթի պաշտոնական ֆան-ակումբների կողմից։ 1987-ին տեղի ունեցած առաջին մրցույթում մրցեցին չորս երկիր[3]։
OGAE երգի մրցույթ (անգլ.՝ OGAE Song Contest), աուդիո իրադարձություն, որը կազմակերպում է OGAE-ն[4]։
OGAE վիդեո մրցույթ (անգլ.՝ OGAE Video Contest), վիդեո իրադարձություն, որը նման է OGAE երգի մրցույթին։ Այն տեղի է ունենում OGAE ֆան ակումբների միջև[5]։
Բոլոր OGAE ազգային ակումբները կարող են մասնակցել միայն 12 ամիսների ընթացքում իրենց երկրներում տեղադրված բնօրինակ տեսահոլովակով։ Որևէ սահմանափակում լեզվի ընտրության մեջ չկա[6]։
OGAE Հայաստանը (անգլ.՝ OGAE Armenia) Հայաստանում Եվրատեսիլ երգի մրցույթի պաշտոնական ֆան ակումբն է[7]։
OGAE Հայաստանը հանդիսանում է OGAE International Network-ի՝ Եվրատեսիլ երգի մրցույթի երկրպագուների միջազգային կազմակերպության անդամ[8][9]։
2007 թվականից սկսած ամեն տարի OGAE Հայաստան պաշտոնական ֆան ակումբը մասնակցում է OGAE International-ի կազմակերպած «Եվրատեսիլ» երգի մրցույթի քվեարկությանը (OGAE Poll-ին), որի ժամանակ OGAE Հայաստանի անդամները քվեարկում են՝ օգտագործելով նույն միավորների համակարգը, ինչպիսին է Եվրատեսիլ մրցույթում[10][11][12][13][14][15][16][17]։ Կազմակերպությունը ժամանակ առ ժամանակ անցկացնում է նաև ներքին քվեարկություններ՝ երկրպագուների կարծիքով մրցույթում Հայաստանի ներկայացուցչին ընտրելու համար[18]։
OGAE Հայաստանը հիմնադրվել է 2006 թվականին՝ Էդգար Բարսեղյանի կողմից, երբ Հայաստանը առաջին անգամ մասնակցեց Եվրատեսիլ երգի մրցույթին[19]։
2013 թվականից OGAE Հայաստան ֆան-ակումբը դարձավ OGAE International Network-ի լիիրավ անդամ։
Պաշտոն | Բաժին | Անուն Ազգանուն | Երկիր |
---|---|---|---|
Սոցիալական մեդիայի ավագ մասնագետ | Մարքեթինգի և հանրային կապերի բաժին | Նազիկ Բդոյան | Հայաստան |
Սոցիալական մեդիայի ավագ մասնագետ | Մարքեթինգի և հանրային կապերի բաժին | Հայաստան | |
Սոցիալական մեդիայի մասնագետ | Մարքեթինգի և հանրային կապերի բաժին | Դավիթ Դավթյան | Հայաստան |
Գրաֆիկ դիզայներ | Մարքեթինգի և հանրային կապերի բաժին | Դիանա Սահակյան | Հայաստան |
Գլխավոր խմբագիր | Մարքեթինգի և հանրային կապերի բաժին | Հասմիկ Կարապետյան | Հայաստան |
Խմբագիր | Մարքեթինգի և հանրային կապերի բաժին | Հայաստան | |
Մարդկային ռեսուրսների կառավարման բաժնի մենեջեր-ղեկավարի օգնական | Մարդկային ռեսուրսների կառավարման բաժին | Արմեն Բաբաջանյան | Հայաստան |
Մարդկային ռեսուրսների մենեջեր | Մարդկային ռեսուրսների կառավարման բաժին | Հայաստան | |
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.