Official Charts Company
From Wikipedia, the free encyclopedia
Official Charts Company (կրճատ՝ OCC; նախկինում անվանվել է Chart Information Network (CIN) և The Official UK Charts Company), բրիտանական երաժշտական կազմակերպություն, որը կազմում է Մեծ Բրիտանիայի պաշտոնական երաժշտական հիթ-շքերթները՝ UK Singles Chart, UK Albums Chart, UK Official Download Chart և այլն։ Ներառված է միջազգային չարթ-ընկերությունների ցանկում, որոնք ճանաչված են Ֆոնոգրամմա արտադրողների միջազգային ֆեդերացիայի կողմից[1]։
Official Charts Company | |
---|---|
Տեսակ | հիթ շքերթ |
Երկիր | Միացյալ Թագավորություն |
Հիմնադրված | օգոստոսի 3, 1969 |
Գլխադասային գրասենյակ | Լոնդոն, Միացյալ Թագավորություն |
Կայք | officialcharts.com(անգլ.) |
OCC կազմում է չարթերը հիմնվելով վաճառակետերում երաժշտական արտադրության վաճառքների տվյալների վրա։ Տվյալների հավաքումն իրականացնում է Millward Brown ընկերությունը, որը զբաղվում է շուկայական հետազոտություններով[2]։
OCC-ը ղեկավարվում է British Phonographic Industry և Entertainment Retailers Association (ERA) ընկերությունների կողմից։ Ընկերությունը զբաղվում է հիթ-շքերթների ստղծմամբ 1997 թվականի հուլիսի 1-ից։ Մինչ այդ դրանով զբաղվում էին մի քանի ընկերություններ, որոնցից մեկն էր Gallup-ը։
Բացի ընդհանուր չարթերից, ընկերությունը նաև հրապարակում է ավելի նեղ ուղղվածության չարթեր՝ UK Dance Chart, UK Indie Chart, UK R&B Chart, UK Rock Chart և Asian Download Chart, ինչպես նաև Scottish Singles and Albums Charts, Welsh Singles, Welsh Albums, UK Budget Albums:
5 сентября 2008 թվականի սեպտեմբերի 5-ին ընկերությունը փոխեց իր Official UK Charts Company անվանումը դառնալով The Official Charts Company, ինչպես նաև փոխեց իր պատկերանշանը[3]։