From Wikipedia, the free encyclopedia
QGIS (անգլ.՝ Quantum GIS, Քյու ՋիԱյԷս), ազատ, բազմապլատֆորմ աշխարհատեղեկատվական համակարգ։
Տեսակ | Աշխարհագրական տեղեկատվական համակարգ, ազատ և բաց ծրագրային ապահովում, ծրագիր, Open Source GIS? և OpenStreetMap editor software? |
---|---|
Նախագծումը՝ | QGIS-ի զարգացման թիմ |
Գրված է՝ | C++[1] և Python |
Ինտեսֆեյս | Qt |
ՕՀ | Լինուքս, մաքՕՍ[2], Windows[2], BSD[2], Անդրոիդ[3] և iOS |
Լույս տեսավ՝ | հուլիսի 6, 2002 |
Պլատֆորմ | X86, x86_64 և ARM |
Կարդագող ֆայլերի ֆորմատ | shapefile?[4], Scalable Vector Graphics[4], qgs?[4], KML[4], PNG[4], GeoTIFF?[4], QGIS layer style?[4], MIF?[4], DSV?[4], GeoPackage?, QGIS Layer? և QGIS Composer Template? |
Ստեղծվող ֆայլերի ֆորմատ | shapefile?[4], qgs?[4], Scalable Vector Graphics[4], KML[4], PNG[4], GeoTIFF?[4], QGIS layer style?[4], GeoJSON?[4], GeoPackage?, QGIS Zipped project?, QGIS Layer? և QGIS Composer Template? |
Արտոնագիր | GNU General Public License, version 2.0 or later with library exception?[5] |
Սխալնելի հայտման էջ | github.com/qgis/QGIS/issues/ |
Կայք | qgis.org |
Ելակոդ | github.com/qgis/QGIS |
QGIS Վիքիպահեստում |
QGIS-ի վրա աշխատանքները սկսել են 2002 թվականի մայիսին, իսկ արդեն նույն թվականի հունիսին նախագիծ ստեղծվեց SourceForge հարթակում։ QGIS-ի ստեղծման նպատակը օգտագործողների կողմից աշխարհատեղեկատվական համակարգերից օգտվելն ավելի թեթև և հասկանալի դարձնելն էր, որին QGIS-ի ստեղծողները մասամբ հասել են։ Quantum GIS-ի ինտերֆեյսն շատ ավելի պարզ է, քան GRASS-ինը, որի վրա մեծ մասամբ հիմնված է QGIS-ը, իսկ մի քանի ասպեկտներով անգամ ավելի լայն հնարավորություններ է ընձեռնում, քան ArcGIS-ը։ QGIS-ի ինտերֆեյսը ստեղծվել է Qt գործիքակազմի միջոցով։
QGIS միջավայրում առանց ֆորմատների փոփոխության հնարավոր է տեսնել և կիրառել վեկտորային և ռաստրային տվյալները։ QGIS-ն աջակցում է տվյալների հետևյալ ֆորմատները․
Շնորհիվ հարմարավետ գրաֆիկական միջավայրի հնարավոր է ստեղծել քարտեզներ և աշխատել տարածական տվյալների հետ։ Գրաֆիկական միջավայրն ներառում է մի շարք օգտակար գործիքներ, օրինակ․
QGIS-ում հնարավոր է ստեղծել և փոփոխել վեկտորային տվյալներ, ինչպես նաև դուրս բերել տարբեր ֆորմատներով։ Ռաստրային տվյալների այլ ֆորմատներ փոփոխելու համար նախ պետք է այն մուտք անել GRASS։ QGIS-ն ապահովում է հետևյալ աշխատանքները․
Processing հավելվածի կիրառումով հնարավոր է վերլուծություններ կատարել OGR գրադարանն աջակցող PostgreSQL/PostGIS և այլ ֆորմատներում, որոնք գրված են ծրագրավորման Python լեզվով։ Այս պային QGIS-ը հնարավորություն է տալիս օգտագործել վերլուծության, ընտրման, գեոպրոցեսինգի, երկրաչափության և տվյալների բազայի կառավարման գործիքներ։ Նաև հնարավոր է օգտագործել ինտեգրված GRASS գործիքները, որոնք իրենց մեջ ներառում են GRASS-ի ավելի քան 300 մոդուլ։
QTiles մոդուլի միջավայրը թույլ է տալիս քարտեզները փոխանցել TMS հոսքով։ QGIS-ը կարող է օգտագործվել map ֆայլերի արտահանման և համացանցում հրապարակման համար (Mapserver վեբ սերվերի տեղադրումով)։ QGIS-ը կարելի է օգտագործել որպես WMS/WFS հաճախորդ և որպես WMS սերվեր։
Շնորհիվ մոդուլային հավելվածների QGIS-ը հնարավոր է հարմարեցնել հատուկ պահանջների համար։ QGIS-ը ներկայացնում է գրադարաններ, որոնք հնարավոր է օգտագործել մոդուլներ ստեղծելու համար։ C++ կամ Python լեզուներով հնարավոր է ստեղծել առանձին ծրագրել։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.