Red Dead Redemption 2
From Wikipedia, the free encyclopedia
Red Dead Redemption 2, action-adventure և երրորդ դեմքից հրաձգություն ժանրի, ազատ աշխարհով համակարգչային խաղ։ Թողարկված Rockstar Games-ի կողմից 2018 թվականին՝ PlayStation 4 և Xbox 360 խաղային համակարգերի համար, 2019 թվականի նոյեմբերի 5-ին դուրս եկավ խաղի տարբերակը արդեն Windows-ի համար։ Համարվում է Red Dead խաղի երրորդ մասը։
Red Dead Redemption 2 | |
---|---|
Մշակող | Rockstar San Diego |
Հրատարակիչ | Rockstar Games |
Դիստրիբյուտոր | Take-Two Interactive[1][2], PlayStation Store, Էպիկ գեյմզ սթոր, Google Stadia?[3], Humble Store, Steam և Microsoft Store |
Միջերեսի լեզու | անգլերեն[2] |
Սցենարիստ | Դեն Հաուզեր |
Կոմպոզիտոր | Woody Jackson? |
Սերիայի մաս | Red Dead? |
Նախորդ | Red Dead Redemption? |
Վայր | ԱՄՆ |
Թողարկման թվական | հոկտեմբերի 26, 2018, նոյեմբերի 5, 2019[4], դեկտեմբերի 5, 2019[5] և նոյեմբերի 19, 2019[6] |
Պլատֆորմներ | PlayStation 4[7], Xbox One[7] և Windows[8] |
Շարժիչ | Rockstar Advanced Game Engine |
Ժանր | արկածային էքշն |
Խաղի ռեժիմ | միակառավարելի խաղ և բազմակառավարելի խաղ |
USK | USK 18[9], USK 18[10], USK 18[11] և USK 18[12] |
ESRB | 17+ |
Կրիչ | Blu-ray Disc և թվային բաշխում |
Կառավարում | գեյմփադ, ստեղնաշար և մկնիկ |
🌐 | rockstargames.com/reddeadredemption2/(անգլ.) |
Red Dead Redemption 2 Վիքիպահեստում |
Red Dead Redemption 2-ի գործողություններում կա արևմտյան հոգի քանի, որ գործողությունները տեղի են ունենում 1899 թվականին վայրի արևմուտքում, Ամերիկայի մի քանի հորինված նահանգներում։ Խաղի սյուժեն կառուցված է Դատչա Վան դեր Լինդե բանդաի արկածներ շուրջ, ղեկավարվող հերոսը բանդաի անդամ Արթուր Մորգանն է։ Լաստանավի անհաջող առևանգումից հետո գանգստերները անվտանգության գործակալներից թաքնվելու համար ստիպված են լինում փախչել անապատ։ Red Dead Redemption 2-ը խաղացողին առաջարկում է ազատ զբոսնել խաղային ողջ աշխարհով, ինքնուրույն գտնելով հետաքրքիր վայրեր և զբաղմունքներ օրինակ՝ հրաձգություն, գողություն, վայրի կենդանիների որս և ձիավազք։ «Պատվի» յուրահատուկ համակարգը, ինչպես նաև խաղացողի հանցագործ արարքները ազդում են խաղի սյուժեի վրա։
Red Dead Redemption 2 խաղը, որպես այդ շրջանի ամենսպասված և մեծ մասշտաբներով գովազդված խաղ, սահմանեց մի քանի ռեկորդներ թողարկումից հետո՝ ընդամենը 2 շաբաթ անց արդեն վաճառվել էր խաղի 17 մլն օրինակ ինչն էլ Rockstar կազմակերպությանը բերեց ավելի քան 725 մլն դոլլար շահույթ։ Այն մամուլի կողմից ստացավ ամենաբարձր գնահատականները։ 2018 թվականի տվյալներով խաղը ստացել է մի շարք հեղինակավոր մրցանականեր, այդ թվում «Քննադատների ընտրություն» Golden Joystick Awards մրցանակաբաշխության ժամանակ, «Լավագույն պատմություն» և «Լավագույն սոունդթրեք» մրցանակները The Game Awards-ի ժամանակ։ Ինչպես նաև 2018 թվականին խաղը դարձավ ամենտարյա D.I.C.E. Awards մրցանակաբաշխության դափնեկիր։