From Wikipedia, the free encyclopedia
Respawn Entertainment, ամերիկյան ընկերություն, որը մասանգիտացված է համակարգչային խաղերի մշակմամբ, հիմնադրվել է Infinity Ward-ի երկու նախկին աշխատակիցներ՝ Ջեյսոն Ուեստի և Վինս Զամպելլաի կողմից։
Respawn Entertainment | |
---|---|
Տեսակ | տեսախաղեր մշակող |
Հիմնադրված է | 2010 |
Հիմնադիր | Vince Zampella? |
Վայր | Շերման Օքս, Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ և Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ |
Երկիր | ԱՄՆ |
Արդյունաբերություն | տեսախաղերի արդյունաբերություն |
Մայր ընկերություն | Electronic Arts |
Կայք | respawn.com(անգլ.) |
Ընկերությունը հիմնադրվել է 2010 թվականի մարտին Activision և Infinity Ward-ի միջև տեղի ունեցած կոնֆլիկից մեկ ամիս անց։ Նոր ընկերության աշխատակիցների մեծ մասը Infinity Ward-ի նախկին աշխատակիցներ էին[1][2][3][4]։ 2011 թվականի տվյալներով ընկերությունում աշխատում էր Infinity Ward-ի 40 նախկին աշխատակից[5]։
Ընկերության առաջին նախագիծը դարձավ Titanfall խաղը, որը հայտնի դարձավ E3 2013-ից մի քանի օր առաջ, Game Informer պարբերականում հայտնված նյութի միջոցով[6]։ Առաջին անգամ խաղը ցուցադրվեց 2013 թվականի հուլիսի 10-ին[7]։
2013 թվականի մարտին ընկերության հիմնադիրներից մեկը՝ Ջեյսոն ՈՒեստը, լքեց ստուդիան[8]։
2014 թվականին Titanfall-ի թողարկումից հետո, ընկերությունը ձեռնամուխ է լինում ստեծելու խաղի շարունակությունը՝ Titanfall 2, որը թողարկվեց 2016 թվականին[9][10][11]։
2014 թվականին Respawn Entertainment-ին միացավ Սթիգ Ասմուսսենը, God of War խաղաշարքի նախկին մշակողներից մեկը։ Ասմուսսենը Respawn Entertainment-ում զբաղեցրեց խաղային-տնօրենի պաշտոնը, և սկսեց աշխատել Titanfall խաղաշարքից անկախ մի նախագծի վրա[12]։ 2016 թվականի մայիսի 4-ին Ասմուսսենը հայտարարեց, որ նոր նախագիծը նվիրված է լինելու «Աստղային պատերազմ»-ի թեմատիկային, իսկ խաղի անունը հայտնի դարձավ միայն E3 2018-ի ժամանակ՝ Star Wars Jedi: Fallen Order[13]։
2017 թվականի նոյեմբերի 9-ին Electronic Arts-ը գնեց ընկերությունը 151 միլլիոն դոլլարով։ Բանակցությունների փուլը ավարտվեց 2017 թվականի դեկտեմբերի 1-ին[14]։
2020 թվականի մայիսի 18-ին Վանկուվերում բացվեց գրասենյակ, որը հետագայում զբաղվեց Apex Legends[15] աջակցմամբ։
Թվական | Անվանում | Պլատֆորմ | Խաղային շարժիչ | Հրատարակչություն |
---|---|---|---|---|
Titanfall | Windows, Xbox 360, Xbox One | Source | Electronic Arts | |
Titanfall 2 | Windows, Xbox One, PlayStation 4 | Titanfall Engine [16] | ||
Apex Legends | Windows, Xbox One, PlayStation 4, PlayStation 5 | |||
Star Wars Jedi: Fallen Order | Windows, Xbox One, PlayStation 4 | Unreal Engine 4 | ||
Medal of Honor: Above and Beyond | Windows (Oculus Rift, HTC Vive, Valve Index) | |||
Star Wars Jedi: Survivor | Windows, PlayStation 5, Xbox Series X/S | TBA |
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.