SM Entertainment
From Wikipedia, the free encyclopedia
S.M. Entertainment (հանգըլ՝ SM엔터테인먼트), գործակալություն, որը փնտրում է տաղանդներ, կորեական երաժշտության պրոդյուսերական և ձայնագրման գործակալություն, որը հիմնադրել է Լի Սու Մանը Հարավային Կորեայում[3][4]։ Ի սկզբանե, «SM» հապավումը նշանակում էր Լի Սու Մանի անվան սկզբնատառերը, բայց հիմա այդ հապավումը նշանակում է «Աստղային թանգարան» (Star museum)։ SM-ին են պատկանել այնպիսի հայտնի խմբեր, որոնցից են H.O.T.- ը, S.E.S.- ը, Shinhwa- ն։ SM-ի որոշ աստղեր հայտնի են մինչև հիմա՝ Kangta- ն, ԲոԱն, TVXQ-ը, TRAX-ը, The Grace-ը, Super Junior-ը, Girls' Generation-ը, J-Min-ը, SHINee-ը, F(x)-ը, EXO-ն և Red Velvet-ը։ Բացի այդ, SM-ը Avex Trax-ի հետ միասին Կորեայում ներկայացնում է ճապոնացի արտիստներին, ինչպիսիք են՝ Այումի Համասակին։ 2006 թվականի փետրվարի 15-ին SM-ը տոնել է իր տասնամյակը։ Ներկա ժամանակահատվածում գործակալությունը տնօրինում է Լի Սու Մանը։
SM Entertainment | |
---|---|
Տեսակ | լեյբլ, talent agency? և հանրային ընկերություն |
Հիմնադրված է | փետրվարի 14, 1995 |
Հիմնադիր | Լի Սու Ման |
Վայր | Seongsu-dong, Seongdong District |
Երկիր | Հարավային Կորեա |
Արդյունաբերություն | երաժշտություն և phonographic industry? |
Աշխատողների թիվ | 601 մարդ (դեկտեմբերի 31, 2019)[1] |
Դուստր ընկերություններ | SM Culture & Contents[2], Label SJ?, ScreaM Records?, SM Classics?, Label V?, Baljunso?, SM Life Design Group?, Mystic Story? և SM Entertainment Japan? |
Կայք | smentertainment.com |
Բորսա | 041510 |
SM Entertainment Վիքիպահեստում |
Ըստ Financial Timesի տեղեկությունների, գործակալության շուկայական կապիտալիզացիան հասել է ₩ 1380 միլիարդ ($ 1,24 միլիարդ դոլար)[5]։ Ջանին Բոուերը MTV Iggy-ից կարծում է, որ այն լինելու է մեգա-կորպորացիա, այն ժամանակ, երբ Էվան Ռամստադը The Wall Street Journalից այն անվանում է «Քեյ փոփի էլեկտրակայան»։