TED (համաժողովներ)
From Wikipedia, the free encyclopedia
TED (հապավում անգլերենից՝ Technology, Entertainment and Design - տեխնոլոգիա, ժամանց և դիզայն), մեդիա կազմակերպություն, որը «տարածման արժանի գաղափարներ» կարգախոսի ներքո ազատ արտոնագրով ելույթներ է հրապարակում։ Այն որպես կոնֆերանս հիմնադրվել է 1984 թվականի փետրվարին[2], իսկ ամեն տարի կոնֆերանսներ տեղի են ունեցել 1990 թվականից սկսած[3]։ TED-ի սկզբնական շեշտադրումը տեխնոլոգիաների և դիզայնի վրա էր, որը կապված էր Սիլիկոնային հովտում ծագելու հետ, սակայն այն ժամանակի ընթացքում ընդլայնել է իր հորիզոնը՝ ներառելով բազմաթիվ գիտական, մշակութային և ակադեմիական թեմաներ[4]։
TED | |
---|---|
ted.com(անգլ.) | |
Կարգախոս | «Տարածման արժանի գաղափարներ» |
Տեսակ | LLC |
Երկիր | Կանադա և Ամերիկա |
Շտաբ կայան | Նյու Յորք, Նյու Յորք նահանգ, ԱՄՆ Վանկուվեր, Բրիտանական Կոլումբիա, Կանադա |
Լեզու | Անգլերեն, բազմալեզու ենթագրեր, տեքստեր |
Սեփականատեր | Sapling Foundation? |
Հեղինակ | Ռիչարդ Սաուլ Ուուրման |
Բացված | Փետրվարի 23, 1984, 33 տարի առաջ |
Եկամուտ | US$66.2 միլիոն (2015)[1] |
TED (conference) Վիքիպահեստում |
TED-ի հիմնական կոնֆերանսները ամեն տարի անցկացվում են Վանկուվերում (Բրիտանական Կոլումբիա, Կանադա)` Վանկուվերի կոնվենցիայի կենտրոնում։ Մինչև 2010 թվականը կոնֆերանսները տեղի են ունեցել Լոնգ Բիչում[5]։ TED իրադարձությունները անցկացվում են նաև Հյուսիսային Ամերիկայում, ինչպես նաև Եվրոպայում և Ասիայում[6]՝ ելույթների ուղիղ հեռարձակմամբ։ Նրանք գիտության և մշակույթի հետազոտության և պրակտիկայի մեջ ընդգրկում են թեմաների լայն շրջանակ, հաճախ նույնիսկ պատմություններ պատմելով[7]։ Խոսնակներին տրվում են առավելագույնը 18 րոպե իրենց գաղափարները առավել նորարարական և գրավիչ ձևով ներկայացնելու համար[8]։ Նախկին խոսնակների թվում են Բիլ Քլինթոնը, Ջեյն Գուդոլը, Ալբերտ Գոռը, Թեմփլ Գրանդինը, Գորդոն Բրաունը, Դևիդ Քեմերոնը, Բիլլի Գրեհեմը, Ռիչարդ Դոքինզը, Բիլ Գեյթսը, Դոլֆ Լունդգրենը, Բոնոն, Google-ի հիմնադիրներ Լարի Փեյջը և Սերգեյ Բրինը, ինչպես նաև այլ Նոբելյան մրցանակակիրներ[9]։ TED-ի ներկայիս հոգաբարձուն բրիտանացի նախկին համակարգչային լրագրող և ամսագրի հրատարակիչ Քրիս Անդերսոնն է[10]։
Ելույթների թեմաները բազմազան են՝ գիտություն, արվեստ, դիզայն, քաղաքագիտություն, մշակույթ, բիզնես, գլոբալ խնդիրներ, տեխնոլոգիաներ և ժամանց։ Ներկայացնողին տրվում է առավելագույնը 18 րոպե ժամանակ՝ ներկայացնելու իր գաղափարները։ Ներկայացնողներից են եղել անյպիսի նշանավոր մարդիկ, ինչպիսիք են ԱՄՆ նախկին նախագահ Բիլ Քլինթոնը, Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Գորդոն Բրաունը, նոբելյան մրցանակակիր Ջեյմս Ուոտսոնը, Մյուրեյ Գել–Մանը, ինչպես նաև Վիքիպեդիայի հիմնադիր Ջիմմի Ուելսը և ուրիշները։
Արտաքին տեսաֆայլեր | |
---|---|
Jimmy Wales: The birth of Wikipedia, TED (conference), 2005[11] | |
Chris Anderson: A vision for TED, TED (conference), 2002[12] |
2006 թվականի հունիսից[13] TED- ելույթները ներկայացվել են առցանց անվճար դիտելու Attribution-NonCommercial-NoDerivatives Creative Commons-ի լիցենզիայով արտոնագրի՝ TED.com կայքի միջոցով[14]։ 2018 թվականի փետրվարի դրությամբ կայքէջում հասանելի է ավելի քան 2600 TED ելույթներ[15]։ 2011 թվականի նոյեմբերին TED ելույթները ամբողջ աշխարհով դիտվել էին շուրջ մեկ միլիարդից ավելի անգամ[16]։ Այնուամենայնիվ ոչ բոլոր ԹԵԴ ելույթներն են հայտնի։ Գիտնականների կողմից տրամադրված ելույթները ավելի շատ են հակված դիտելու առցանց, իսկ արվեստի ու դիզայնի տեսանյութերը դիտվում են միջինից ավելի քիչ անգամ[17]։