Դոլֆ Լունդգրեն
From Wikipedia, the free encyclopedia
Դոլֆ Լունդգրեն (շվեդերեն՝ Dolph Lundgren, ծնված որպես՝ Հանս Լունդգրեն [Hans Lundgren], նոյեմբերի 3, 1957(1957-11-03)[1], Spånga, Sollentuna Hundred, Ստոկհոլմի լեն, Շվեդիա և Ստոկհոլմ, Շվեդիա[2]), շվեդ կինոդերասան, կինոռեժիսոր և մարտարվեստի վարպետ, ով պատկանում է այն մարտաֆիլմային դերասանների սերնդին, ովքեր դարձան էքշըն ժանրի գլխավոր հերոսների նախատիպը (կամ էտալոնը)։ Այդ սերնդի մեջ բացի Լունդգրենից մտնում են նաև այնպիսի դեմքեր, ինչպիսիք են Սիլվեսթր Ստալոնեն, Առնոլդ Շվարցենեգերը, Բրյուս Ուիլիսը, Չաք Նորիսը, Սթիվեն Սիգալը և Ժան-Կլոդ Վան Դամը։
Դոլֆ Լունդգրեն շվեդ.՝ Dolph Lundgren | |
---|---|
Հասակը | 196 սմ |
Ծնվել է | նոյեմբերի 3, 1957(1957-11-03)[1] (66 տարեկան) |
Ծննդավայր | Spånga, Sollentuna Hundred, Ստոկհոլմի լեն, Շվեդիա կամ Ստոկհոլմ, Շվեդիա[2] |
Կրթություն | Թագավորական տեխնոլոգիական ինստիտուտ, Սիդնեյի համալսարան, Վաշինգտոնի պետական համալսարան և Քլեմսոնի համալսարան |
Քաղաքացիություն | Շվեդիա և ԱՄՆ |
Կրոն | լյութերականություն |
Մասնագիտություն | քիմիկոս, դերասան, կինոռեժիսոր, կինոպրոդյուսեր, ճարտարագետ, ձյուդոիստ, սցենարիստ, մոդել, բռնցքամարտիկ, կարատեիստ, կինոդերասան և bodybuilder |
Ակտիվ շրջան | 1985–այժմ |
Ժանրեր | Մարտական, Դրամա, Թրիլեր |
Ընտրանի | "Հաշվեհարդար փոքրիկ Տոկիոյում" |
Ամուսին(ներ) | Անետ Քվիբերգ (1994 թ.-ից, 2 դուստր; բաժանված) |
Համատեղ ապրող(ներ) | Գրեյ Ջոնս |
Երեխա(ներ) | 2 դուստր |
Պարգևներ և մրցանակներ | |
dolphlundgren.com | |
Ավարտել է Ստոքհոլմի տեխնիկայի թագավորական ինստիտուտը և Սիդնեյի համալսարանը (1982 թ.)։ Ունի սև գոտի, 3-րդ դան կյոկուշին կարատեի ենթաճյուղում։ Տվյալ մարզաձևում 1980 և 1981 թվականներին դարձել է Եվրոպայի չեմպիոն։ Սիդնեյում եղել է ճամայկացի երգչուհի Գրեյս Ջոնսի թիկնապահը և ավելի ուշ սկսել է հանդիպել վերջինիս հետ։ Զույգը տեղափոխվում է Նյու Յորք, որտեղ Լունդգրենը կարճ ժամանակով աշխատում է որպես մոդել, ինչպես նաև ձեռք է բերում երկրորդ աշխատանքը մանհեթենյան The Limelight կոչվող գիշերային ակումբների ցանցերից մեկում՝ որպես դռնապան, որտեղ էլ պատահաբար ստանում է իր դեբյուտային դերը՝ խաղալով Ջեյմս Բոնդի «Սպանդի տեսարան» ֆիլմում ԿԳԲ-ի գործակալի մի էպիզոդիկ կերպար։
Լունդգրենի բեկումնային կերպարը դառնում է ոմն ռուս բռնցքամարտիկ Իվան Դրագոն «Ռոքի 4» ֆիլմից։ Այդ ֆիլմից մինչ ներկա պահը Լունդգրենը խաղացել է 40-ից ավելի ֆիլմերում, որոնցից առանձնացվում են «Տիեզերքի տիրակալները» (1987), «Ցուցադրում փոքր Տոկիոյում» (1991, խաղընկերը՝ Բրենդոն Լի), «Ունիվերսալ Զինվորը» (1992, խաղընկերը՝ Ժան Կլոդ Վան Դամ) և այլ ֆիլմեր։
Ունենալով չափազանց պինդ և բարեկազմ ֆիզիկական կազմվածք Լունդգրենը մինչ օրս մեծ հարգանք և ժողովրդայնություն է վայելում մարզաշխարհի և ֆիթնեսի ոլորտում։