TRAPPIST-1
From Wikipedia, the free encyclopedia
TRAPPIST-1, հայտնի է նաև որպես 2MASS J23062928-0502285, գերսառը թզուկ աստղ[1], որը գտնվում է Երկրից մոտավորապես 39 լուսային տարի հեռավորության վրա Ջրհոսի համաստեղությունում[2]։
2015 թվականին աստղագետները հայտնաբերել էին Երկրի չափսերով երեք մոլորակներ ուլտրասառը կարմիր թզուկ աստղի ուղեծրում։
Բելգիայում Լիեժի համալսարանի տեխնոլոգիաների և աստղաֆիզիկայի հետազոտությունների ինստիտուտից Միշել Գիլոնի ղեկավարած խումբը հայտնաբերել է մոլորակները՝ օգտագործելով տարանցիկ մոլորակների ու պլանետեզեմալների փոքր աստղադիտակով (Transiting Planets and Planetesimals Small Telescope - TRAPPIST) տարանցիկ լուսաչափություն Չիլիի Լա Սիլլա աստղադիտարանում[1][3][4]։
2017 թվականի փետրվարի 22-ին աստղագետները հայտարարեցին TRAPPIST-1 շուրջը ևս չորս էկզոմոլորակների գոյության մասին[5]։ Բացի TRAPPIST-ից, հետազոտություններ են իրականացվել նաև օգտագործելով Չիլիի Սեռո Պառնալ լեռան վրա գտնվող «Շատ մեծ աստղադիտակ»ը (Very Large Telescope) և ՆԱՍԱ-ի Սպիտցեր տիեզերական աստղադիտակը՝ մոլորակների թիվը հասցնելով յոթի, որոնցից երեքը գտնվում են բնակելիության գոտում, այսինքն նրանց պայմանները համապատասխանում են կյանքի գոյատևման համար[6][7]