The Best (ալբոմ, Արիանա Գրանդե)
From Wikipedia, the free encyclopedia
The Best, ամերիկացի երգչուհի Արիանա Գրանդեի լավագույն հիթերի առաջին ալբոմը, որը ներառում է սինգլներ նրա առաջին երեք ստուդիական ալբոմներից՝ Yours Truly (2013), My Everything (2014) և Dangerous Woman (2016), ինչպես նաև Ջոն Լեջնդի հետ նրա դուետը՝ "Beauty and the Beast" երգը, որը ձայնագրվել է Beauty and the Beast: Original Motion Picture Soundtrack-ի համար (2017) և «Faith» երգը Սթիվի Ուանդերի հետ, որը ձայնագրվել է Sing: Original Motion Picture Soundtrack-ի համար (2016)[1]։ Այն ֆիզիկական կրիչով և թվային տարբերակով թողարկվել է բացառապես Ճապոնիայի համար 2017 թվականի սեպտեմբերի 27-ին Universal Music Japan-ի կողմից[2]։ Ճապոնիայում ալբոմը վաճառվել է 24,764 օրինակով թողարկման առաջին շաբաթում՝ հասնելով մինչև երկրորդ հորիզոնական[3][4]։