The Righteous Brothers
From Wikipedia, the free encyclopedia
The Righteous Brothers, Բիլ Մեդլի (անգլ.՝ Bill Medley) և Բոբի Հետֆիլդի (անգլ.՝ Bobby Hatfield) դուետը։ Երաժիշտները իրենց գործունեությունը սկսել են 1963-1975 թվականներին և շարունակել մինչև 2003 թվականը։
The Righteous Brothers | |
---|---|
Ժանրեր | փոփ և կապուտաչյա սոուլ |
Գործունեություն | 1962 |
Լեյբլ | Moonglow Records?, Philles Records?, Verve Records, Curb Records և Rhino Entertainment Company |
Պարգևներ | |
Կայք | righteousbrothers.com |
Բիլը և Բոբին ժամանակին եղել են «The Paramours» քառյակի անդամ[1], որից դուրս գալուց հետո ստեղծել են իրենց խումբը՝ անվանելով այն The Righteous Brothers:
Խմբի առաջին մեծ հաջողություններից է նրանց «You've Lost That Lovin' Feelin'» սինգլը։ Պրոդյուսերը եղել է Ֆիլ Սպեկտորը։
Նույն թվականին The Righteous Brothers-ները ձայնագրեցին իրենց հաջորդ հաջող սինգլները՝ «Just Once in My Life», «Ebb Tide» և «Unchained Melody»[2]:
Սակայն երաժիշտները իրար չեն կարողանում հարմարվել, և նրանց պայմանագիրը չեղյալ համարվեց։ Չնայած այն բանի, որ նրանց թողարկած «(You're My) Soul and Inspiration» (1966) սինգլը, ամերիկական չարթերում կարողացավ գրավել առաջին հորիզոնականը։
Մի քանի սինգլներ թողարկելուց հետո խումբը 7 տարի չէր զբաղվում երաժշտությամբ, որի հետևանքով կորցրեց հայտնիությունը։
1974 թվականին երաժիշտները վերադարձել են իրեցնց միասնական աշխատանքին՝ ձայնագրելով «Rock and Roll Heaven» սինգլը։ Ձայնագրման աշխատանքներին են մասնակցել նաև Ջեմիս Ջոպլինը, Ջիմի Հենդրիքսը, Ջիմ Մորիսոնը, Օթիս Ռեդինգը և ուրիշները։ Սինգլը Բիլբորդի թոփ 100 երգերի ցանկում զբաղեցրել է 3-րդ պատվավոր հորիզոնականը, բայց Մեծ Բրիտանական չարթերում չի կարողացել նույնիսկ ընդգրկվել ցանկի մեջ։
The Righteous Brothers-ները 20013 թվականի մարտի 10-ին ընդունվել են ռոքնռոլի փառքի սրահ։
2003 թվականի նոյեմբերի 5-ին Բոբի Հետֆիլդին մահացած գտել են իր հյուրանոցային սենյակում։ Նրա մահվան պատճառը կոկայինի չարաշահումն էր[3]։