The Sims
From Wikipedia, the free encyclopedia
The Sims, կյանքի սիմուլյատոր ժանրի միաօգտագործման վիդեո խաղ է, մշակել է Maxis ընկերության մշակողների կողմից, Electronic Arts ընկերության և խաղերի դիզայներ Ուիլ Ռաիթի ղեկավարության տակ։ Խաղը 2000 թվականի հունվարի 31֊ին դուրս է եկել Վինդոուզ իսկ 2000 թվականի հուլիսի 25֊ին Մաք օպերացիոն համակարգերի համար։ Բացի այդ, 2003 թվականին նախատեսված է եղել թողարկել նոր տարբերակ PlayStation 2֊ի, Xbox֊ի և GameCube֊ի համար։ Ի տարբերություն խաղի բազային տարբերակի կոնսուլների համար նախատեսված The Sims֊ը ունի լիարժեք 3D շարժիչ։
The Sims | |
---|---|
Մշակող | Maxis? |
Նախագծող | Վիլյամ Ռայթ |
Հրատարակիչ | Electronic Arts |
Վայր | SimNation |
Թողարկման թվական | 2002, հունվարի 31 |
Ժանր | ստրատեգիա, կյանքի սիմուլյատոր |
🌐 | ea.com/games/the-sims |
The Sims Վիքիպահեստում |
Գեյմերը վերահսկում է մեկ կամ մի քանի կերպարների, հոգում է նրանց բարեկեցության, հմտությունների զարգացման համար, ամրապնդում է կապը այլ կերպարների հետ, նպաստում է կարիերայի աստիճանավորմանը և կահավորում է բնակելի տները։ Խաղում բացակայում է սահմանային գիծը, այնպես, որ կարելի է խաղալ անսահմանափակ տարածքում։
Խաղի մշակումը սկսվել է 1997 թվականին, Ուիլ Րաիթի ղեկավարությամբ։ Նա նախաձեռնել է խաղի մշակումը դեռ 1993 թվականին։ Սակայն նա բախվել է Maxis֊ի այլ մշակողների հետ, նրանք համոզված են եղել, որ ապագա խաղը դատապարտված է ձախողման, սակայն դիզայները ի վերջո կարողացել է համոզել մշակողներին։ Խաղի ստեղծման համար հատկացվել է փոքր բյուջե, քանի որ ըստ EA Games ընկերության, The Sims֊ը պետք է դառնար աննշան խաղ, որի նպատակային լսարանը պետք է բաղկացած լիներ միջին և կրտսեր տարիքային դպրոցականներից, լավագույն դեպքում կարող էր սպառվել ոչ ավելի քան 150 հազար օրինակ։
Սակայն The Sims խաղը հակառակ սպասումների գլխավորել է ԱՀ֊ների համար նախատեսված լավագույն խաղերի ցանկը՝ մինչև 2001 թվականը, իսկ 2002 թվականին մի քանի անգամ հայտնվում է բեսթսելեր խաղերի ցանկում։
Սիմուլյատորը ստացել է 4 մրցանակ «2000 և 2001֊ականների լավագույն խաղ» անվանակարգում։ The Sims նաև ստացել է նույնանուն խաղ, որը հանդիսացել է նրա շարունակությունը, որը ըստ 2010 թվականի տվյալների վաճառվել է ավելի քան 125 միլիոն օրինակով, որը մոտավոր հաշվարկներով սիմուլյատորը պատմության մեջ դարձրել է ԱՀ֊ների համար ամենաշատ վաճառված խաղերից[1]։
Սիմուլյատորը բարձր է գնահատվել քննադատերի կողմից, գաղափարի և տարբերվող խաղընթացքի համար։ Նրանցից շատերը նշել են, որ The Sims֊ը խաղային արդյունաբերության մեջ դարձել է նոր ֆենոմեն։
Հիմնական թերությունները եղել են հնացած գրաֆիկան և համակարգչի օպերատիվ հիշողության մեծ ծանրաբեռնումը։ Չնայած այն հանգամանքին, որ խաղային արդյունաբերության մեջ հայտնվել էին այլ խաղեր որոնք իրենց մեջ պարունակում էին կյանքի սիմուլյատոր, օրինակ ՝ Little Computer People, Alter Ego, Tenshitachi no Gogo, հենց The Sims֊ն է արժանացել զանգվածային ժողովրդավարության, որպես լիարժեք համակարգչային խաղ[2][3]։