U-քվարկ
From Wikipedia, the free encyclopedia
u-քվարկ, վերև-քվարկ (նշանակումը՝ u, անգլ.՝ up վերև), տարրական մասնիկ, ամենաթեթև քվարկը, նյութի հիմնական բաղկացուցիչը։ d-քվարկի հետ միասին կազմում է ատոմական միջուկների նեյտրոններն (մեկ u-քվարկ, երկու d-քվարկ) ու պրոտոնները (երկու u-քվարկ, մեկ d-քվարկ)։ Պատկանում է առաջին սերնդին, էլեկտրական լիցքը +2⁄3 e է, զանգվածը՝ 1.8–3.0 ՄէՎ/c2։ Մնացած քվարկների նման u-քվարկը 1⁄2 սպինով ֆերմիոն է, մասնակցում է չորս հիմնարար փոխազդեցություններին՝ գրավիտացիային, էլեկտրամագնիսականությանը, թույլ փոխազդեցությանը, ուժեղ փոխազդեցությանը։ Հակամասնիկը u-հակաքվարկն է (անգլերեն գրականության մեջ՝ վերև հակաքվարկ, երբեմն կոչվում է նաև «հակավերև քվարկ» կամ պարզապես «հակավերև»), որը տարբերվում է u-քվարկից միայն որոշ մեծությունների նշանով։ u-քվարկի գոյությունը (d-քվարկի և տարօրինակ քվարկի հետ) 1964 թ. տեսականորեն առաջ են քաշել Մարի Գել-Մանը և Ջորջ Ցվայգը՝ բացատրելու համար հադրոնների դասակարգման սխեմաներից մեկը՝ ութական ճանապարհը։ Փորձնականորեն առաջին անգամ հայտնաբերվել է 1968 թ. Ստանֆորդի գծային արագացուցիչային կենտրոնում։
Ենթադաս | քվարկ և տարրական մասնիկներ |
---|---|
Տեսակ | ներատոմային մասնիկ |
Կազմություն | Տարրական մասնիկ |
Վիճակագրություն | Ֆերմիոնային |
Սերունդ | Առաջին |
Հիմնարար փոխազդեցություններ | Էլեկտրամագնիսականություն Ձգողականություն Թույլ Ուժեղ |
Նշանակումը | u |
Հակամասնիկ | u-հակաքվարկ |
Տեսություն | Մարի Գել-Ման (1964) Ջորջ Ցվայգ (1964) |
Հայտնագործում | 1968 թ., SLAC |
Զանգված | 2.3 ՄէՎ/c2[1] |
Տրոհում | Կայուն կամ D-քվարկ + պոզիտրոն + էլեկտրոնային նեյտրինո |
Էլեկտրական լիցք | +2⁄3 e |
Սպին | 1⁄2 |
Զույգություն | 1 |
Մոնտե Կարլո դրույթով համար | 2 |