VIAF
From Wikipedia, the free encyclopedia
VIAF (անգլ.՝ Virtual International Authority File - Միջազգային նույնականացման վիրտուալ նիշք[5]) - չափորոշչային վերահսկողության միջազգային վիրտուալ կատալոգ (տեղեկություններ ստեղծագործությունների ու նրանց հեղինակների մասին)։ Նախագծի մշակմանը մասնակցել են մի քանի համաշխարհային խոշորագույն գրադարաններ, այդ թվում՝ Գերմանական ազգային գրադարանը, ԱՄՆ Կոնգրեսի Գրադարան[6][7]։
Արագ փաստեր VIAF, Տեսակ ...
VIAF | |
---|---|
viaf.org(անգլ.) | |
Տեսակ | name authority file?, data set?, առցանց ծառայություն, ինտերնետ-որոնողական համակարգ և digital catalog? |
Գրանցում | չկա |
Լեզու | բազմալեզու[1] |
Սեփականատեր | OCLC |
Բացված | 2003[2][3][4] |
Ընթացիկ կարգավիճակ | գործում և զարգանում է |
VIAF Վիքիպահեստում |
Փակել
VIAF-ը հանդիսանում է միջազգայնորեն ճանաչված դասակարգման համակարգ։ Սա մի քանի ազգային գրադարանների համատեղ նախագիծ է և կառավարվում է Առցանցային համակարգչային գրադարանային կենտրոնի (OCLC) կողմից[8]։ Նախագիծը նախաձեռնել են Գերմանական ազգային գրադարանը և ԱՄՆ-ի Կոնգրեսի Գրադարանը։ Նախագիծը հիմնադրվել է 2000 թվականին[9]։