![cover image](https://wikiwandv2-19431.kxcdn.com/_next/image?url=https://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/4/4f/%25EA%25B0%2590%25EC%2597%25BC%25EC%2582%25AC%25EC%25A7%2584.png/640px-%25EA%25B0%2590%25EC%2597%25BC%25EC%2582%25AC%25EC%25A7%2584.png&w=640&q=50)
WannaCry
From Wikipedia, the free encyclopedia
WannaCry, հայտնի է նաև WannaCrypt[1], WCry[2], WanaCrypt0r 2.0[3] и Wanna Decryptor[4], վնասակար ծրագիր, որը համարվում է նաև ցանցային որդ. խաթարում է օգտատերերի բանկային և դրամական հաշիվները՝ վնասելով միայն այն համակարգիչները, որոնք աշխատում են Microsoft Windows օպերացիոն համակարգով։ Այս վնասակար ծրագիրը կոդավորում է համակարգչում առկա բոլոր ֆայլերը և ապակոդավորման համար գումար է պահանջում։ Նրա մասսայական գործընթացն սկսվել է 2017 թվականի մայիսի 12-ից, առաջին թիրախային համակարգիչները Իսպանիայում էին, որից հետո կաթվածահար եղան նաև այլ երկրների համակարգիչներ։ Նրանց շարքերում հայտնվեցին Ռուսաստանը, Ուկրաինան, Հնդկաստանը[5]։ Տարբեր բարդության աստիճաններով վնասվեցին ավելի քան 500 հազար համակարգիչներ[6], որոնք պատկանում էին անհատների, կոմերցիոն կազմակերպությունների ու կառավարման համակարգերի, աշխարհի ավելի քան 150 երկրների[7]։ Այս վիրուսը Համացանցը կաթվածահար արեց 2017 թ.:
![]() | |
Տեսակ | դրամաշորթ ծրագիր |
---|---|
Լույս տեսավ՝ | Հունվարի 16, 2017 (զանգվածային հարձակումներ) |
![]() |