From Wikipedia, the free encyclopedia
«When You’re Gone» (հայերեն՝ «Երբ դու գնացիր»), կանադացի երգչուհի Ավրիլ Լավինի բալլադ երգը, որը դարձել է նրա «The Best Damn Thing» ալբոմի երկրորդ սինգլը[1]։
«When You're Gone» | ||||
---|---|---|---|---|
Ավրիլ Լավինի սինգլը | ||||
«The Best Damn Thing» ալբոմից | ||||
Թողարկված | 2007 թվականի հունիսի 19 | |||
Ֆորմատ | CD և CD-սինգլ | |||
Ձայնագրված | 2006 թվականի հոկտեմբեր | |||
Ժանր | փոփ ռոք | |||
Երգահան | Butch Walker? և Ավրիլ Լավին | |||
Տևողություն | 3:57 | |||
Լեյբլ | Արիստայի Գրառումները | |||
Պրոդյուսեր | Butch Walker? | |||
Ավրիլ Լավինի սինգլների ժամանակագրություն | ||||
|
“ | Երգն այն մասին է, որ դուք գտնվում եք սիրելի մարդու կողքին, բայց պետք է հրաժեշտ տաք նրան, ինչպես նաև այն մանրուքների մասին, որոնք կարոտելու եք` բաժանման պահից սկսած։ | ” |
- Ավրիլ Լավին, MTV |
«The Belfast Telegraph»-ի հարցազրույցում Ավրիլ Լավինը հերքել է այն փաստը, որ երգը նվիրված է նախկին ամուսնուն` Դերիք Ուիբլիին[2]։ Ըստ երգչուհու` ինքը չի ցանկացել երգը դարձնել սիրային բալլադ, սակայն «այդ բոլոր հուզական ապրումները» նրան դրդել են դանդաղ ստեղծագործություններ գրել[3]։ Ստեղծագործության ձայնագրության ժամանակ օգտագործվել է կենդանի լարային նվագախումբ` կոմպոզիտոր Ռոբ Մեթսի ղեկավարությամբ` չնայած նրան, որ երգի սկզբնական մասը, նախքան դաշնամուրով նվագելը, կատարվել է սինթեզատորով։
Տեսահոլովակի ռեժիսորը Մարկ Կլասֆելդն է, որը նախկինում աշխատել է Sum 41-ի հետ։ Տեսահոլովակի հերոսներն են հղի աղջիկը, որի ամուսինը գնացել է պատերազմ, տարեց տղամարդը, որի կինը վերջերս է մահացել, և դեռահաս զույգը, որոնց թույլ չեն տալիս հանդիպել աղջկա մորը։ Տեսահոլովակում ներկայացված են տարբեր տարիքային խմբերում սիրային երեք պատմություններ, բայց դրանք նման են սիրելիից բաժանման հուզական վիճակով։
Տեսահոլովակի որոշ տեսարաններ նկարահանվել են Կալիֆոռնիա նահանգի համալսարանի (Northridge) բուսաբանական այգում[4]։ Տեսահոլովակի պրեմիերան կայացել է 2007 թվականի հունիսի 6-ին կանադական «MuchMusic» հեռուստաալիքի եթերում։ Միացյալ Նահանգերում տեսահոլովակի պրեմիերան տեղի է ունեցել 2007 թվականի հունիսի 21-ին «MTV» հեռուստաալիքի «Total Request Live» շոուում։ Մեկ տարի անց տեսահոլովակն ստացել է «MuchMusic» հեռուստաալիքի «People’s Choice: Favourite Canadian Artist» մրցանակը[5]։
«Billboard»-ը երգը նկարագրել է որպես հզոր բալլադ[6]։
«About.com» կայքը «When You’re Gone» երգը 5-ից գնահատել է 4` այն անվանելով «ուժեղ, տպավորիչ փոփ բալլադ, սիրելիից բաժանման բոլոր ցավերի արտահայտում»[7]։
|
|
Տարածաշրջան | Ամսաթիվ |
---|---|
Միացյալ Նահանգներ | Հունիսի 19, 2007 |
Ճապոնիա | Հունիսի 20, 2007 |
Լատինական Ամերիկա | Հունիսի 22, 2007 |
Բելգիա | Հունիսի 29, 2007 |
Գերմանիա | |
Նիդեռլանդներ | Հուլիսի 2, 2007 |
Մեծ Բրիտանիա | |
Իտալիա | Հուլիսի 6, 2007 |
Թայվան | Հուլիսի 15, 2007 |
Ավստրալիա | Հուլիսի 28, 2007 |
Հռչակի բարձրացման նպատակով երգը կատարվել է բազմաթիվ հեռուստաշոուներում, այդ թվում` «Late Show With David Letterman»[12], The X Factor, Canadian Idol[13], «SMAP×SMAP», «Star Academy», «TRL»[14], ինչպես նաև «World Music Awards» և «Los Premios MTV Latinoamérica» մրցանակների հանձնման արարողություններում[15]։
Դեռ մինչև սինգլի թողարկումը «When You’re Gone»-ը «Billboard Hot 100» հիթ-շքերթում զբաղեցրել է 90-րդ հորիզոնականը, իսկ «Billboard Pop 100»-ում` 74-րդ։ Սինգլի թողարկումից հետո երգը բարձրացել է համապատասխանաբար 24-րդ և 16-րդ հորիզոնական։
Կանադական հիթ-շքերթում սինգլն զբաղեցրել է 8-րդ հորիզոնականը։ «European Hot 100»-ում և իռլանդական հիթ-շքերթում այն հասել է մինչև 4-րդ, իսկ «UK Singles Chart»-ում 3-րդ հորիզոնական։
|
Տարի | Հիթ-շքերթ | Դիրք |
---|---|---|
2007 | German Singles Chart[31] | #84 |
Տարի | Մրցանակ | Անվանակարգ | Արդյունք |
---|---|---|---|
2007 | «Paja Awards» | «Տարվա սինգլ» | Հաղթանակ |
«Planeta Awards» | «Լավագույն բալլադ» | Հաղթանակ | |
«Լավագույն փոփ կատարում» | Առաջադրված | ||
2008 | «Japan Gold Disc Awards» | «Chaku-Uta Full Song of the Year» | Հաղթանակ |
«Much Music Video Awards» | «People Choice Award» | Հաղթանակ |
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.