Windows 95
From Wikipedia, the free encyclopedia
Windows 95 (կոդային անվանումը Chicago), Microsoft Corporation-ի կողմից մշակված գրաֆիկական բազմաֆունկցիոնալ օպերացիոն համակարգ է։ Այն պաշտոնապես ներկայացվել է 1995 թվականի օգոստոսի 24-ին։ Ռուսական տարբերակը վաճառքի է հանվել 1995 թվականի նոյեմբերի 10-ին։
Տեսակ | օպերացիոն համակարգ |
---|---|
Ստեղծող | Մայքրոսոֆթ |
Ընտանիք | Windows 9x |
Հիմք են ծառայել | MS-DOS |
Ծրագրային կոդ | Փակված |
Առաջին թողարկում | օգոստոսի 24 1995[1] |
Վերջին տարբերակ | OEM Service Release 2.5 (նոյեմբերի 26 1997) |
Փաթեթեների կառավարիչ | x86 |
Առկա է | բազմալեզու |
Միջուկի տեսակ | միաձույլ միջուկ |
Արտոնագիր | Գույքային ծրագրակազմ |
Զարգացման կարգավիճակ | Պատմական (հիմնական հոսքը ավարտվել է 2000 թվականի դեկտեմբերի 31-ին, ընդլայնված աջակցությունն ավարտվել է 2001 թվականի դեկտեմբերի 31-ին[2]) |
Նախորդ | Windows 3.x |
Հաջորդ | Windows 98 |
Կայք | microsoft.com/windows95 |
ելակոդ | փակված |
Microsoft Windows 95 Վիքիպահեստում |
Windows 95-ը նախատեսված էր հիմնականում տան և SOHO հատվածների համար։ Համակարգը հիբրիդային էր. այն աջակցում էր 16 և 32 բիթանոց կոդի կատարմանը։ Windows 95-ի ինտերֆեյսի նորարարությունները ակտիվորեն օգտագործվում էին Windows-ի բոլոր հաջորդ տարբերակներում. այն ներկայացրեց այնպիսի գրաֆիկական ինտերֆեյսի տարրեր, ինչպիսիք են պատկերակներով աշխատասեղանը, առաջադրանքների տողը և «Սկսել» ընտրացանկը։ Windows 95-ի աջակցությունն ավարտվել է 2001 թվականի դեկտեմբերի 31-ին։ Ժամանակակից համակարգերում գործարկումը հնարավոր է միայն որոշ վիրտուալ մեքենաների վրա, որոնք, իրենց հերթին, հաճախ պահանջում են որոշակի կարգավորումներ և դրայվերներ։