XML
From Wikipedia, the free encyclopedia
Ընդարձակ նշման լեզու (XML), նշման լեզու, որը մի շարք կանոններ է սահմանում՝ փաստաթղթերը մարդու ու համակարգչի համար ընթեռնելի լեզվով կոդավորելու համար։ Այս կանոնները սահմանված են XML 1.0-ում։
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
XML-ի նախագծման հիմնական նպատականերն են պարզությունը, ընդհանրությունը ու համացանցում օգտագործման հեշտությունը։ XML֊ը տեքստային ինֆորմացիայի ձևաչափ է՝ Յունիկոդի ուժեղ աջակցությամբ։ Չնայած, որ XML-ի դիզայնը հիմնականում կենտրոնանում է փաստաթղթերի վրա, այն շատ է օգտագործվում կամայական տվյալների կառույցների ներայացման համար, օրինակ՝ համացանցում։
Բազմաթիվ ծրագրերի ծրագրավորման ինտերֆեյսը զարգացվել է ստեղծողներին XML տեղեկատվության մշակումն օգնելու համար։ 2009-ից սկսած փաստաթղթերի հարյուրավոր ձևաչափեր են ստեղծվել, ներառած RSS, Atom, SOAP և XHTML։ XML-ի վրա հիմնվածները դարձան հիմնականը բազմաթիվ գրասենյակա-արտադրողականային գործիքների համար, ներառելով Microsoft Officeը (Office Open XML), OpenOffice-ը, ԼիբրեՕֆիսը (OpenDocument) և Apple-ի iWork-ը. XML-ը նաև հիմնական լեզու է կոմունիկացիոն պրոտոկոլների համար, ինչպիսին է, օրինակ, XMPP-ն։