From Wikipedia, the free encyclopedia
You Are Not Alone (անգլ. թարգմանաբար՝ «Դու մենակ չես»), ամերիկացի երաժիշտ Մայքլ Ջեքսոնի երգը։ Նրա «HIStory: Past, Present and Future, Book I» իններորդ ալբոմի երկրորդ սինգլը։ «Epic Records» ձայնագրման լեյբլը թողարկել է այն 1995 թվականի օգոստոսի 15-ին։ Ռիթմ ընդ բլյուզ ժանրին պատկանող այս բալլադը սեփական կյանքում տեղի ունեցող դեպքերի ազդեցության տակ գրել է Ար Քելլին։
«You Are Not Alone» | |
---|---|
Մայքլ Ջեքսոնի երգը «HIStory: Past, Present and Future, Book I» ալբոմից | |
Թողարկված | 15 օգոստոսի, 1995 |
Ձայնագրված | 1995 — 1996 |
Ժանր | փոփ երաժշտություն և ժամանակակից R&B |
Լեյբլ | Epic Records |
Հեղինակ | R. Kelly |
Կոմպոզիտոր | R. Kelly |
Պրոդյուսեր | R. Kelly և Մայքլ Ջեքսոն |
Billboard Hot 100 չարթի պատմության մեջ առաջին անգամ սինգլի առաջնաելույթի ժամանակ առաջին տողից հետո Ջեքսոնը «Billboard Music Awards»-ից արժանացել է հատուկ մրցանակի։ Այս ձեռքբերման համար երգը հայտնվել է Գինեսի ռեկորդների գրքում։ «You Are Not Alone» ստեղծագործությունը գլխավորել է European Hot 100 համաեվրոպական չարթը, նաև Մեծ Բրիտանիայի, Իռլանդիայի, Նոր Զելանդիայի և մի քանի այլ երկրների չարթերը։ Երգն առաջադրվել է երկու «Գրեմմի» և մեկ «American Music Awards» մրցանակի։
Ռեժիսոր Ուեյն Այշեմի նկարահանած տեսահոլովակի հեռուստատեսային պրեմիերան կայացել է 1995 թվականի հուլիսի 28-ին MTV հեռուստաալիքով։ Հոլովակում Ջեքսոնը և նրա այդ ժամանակվա կինը՝ Լիսա Մարի Փրեսլին, հայտնվում են կիսամերկ։ Հերոսների կերպարներն ու ձևավորումը ոգեշնչված էին Մաքսֆիլդ Փերիշի «Լուսաբաց» պատկերով։
«You Are Not Alone»-ը ռիթմ ընդ բլյուզ ժանրին պատկանող սիրո և միայնակության մասին բալլադ է[1]։ Երգը գրել է Ար Քելլին։ Երգի պրոդյուսերությամբ նրա հետ համատեղ զբաղվել է Մայքլ Ջեքսոնը[2]։ Երգը ստեղծելու համար նախադրյալ են հանդիսացել հեղինակի կյանքում տեղի ունեցող իրադարձությունները։ Քելլին հիշում էր․ «Ես նյարդային խանգարման եզրին էի, և ինձ թվում է, որ իմ երգով ես օգնեցի դարձնել Մայքլի ալբոմն ավելի ամբողջական»[3]։
Նոր նյութ որոնելով Ջեքսոնը կապ է հաստատել Քելլիի հետ։ Քելլին պատրաստել և ձայներիզով նրան է ուղարկել երգի նախնական տարբերակը, որում նա նմանակել է երգչի ձայնն ու վոկալային ոճը։ Ջեքսոնին դուր է եկել ձայնագրությունը և 1994 թվականի նոյեմբերին նա եկել է Չիկագո, որտեղ երեք շաբաթ Քելլիի հետ աշխատել է երգի վրա[4][5]։ Հեղինակի թույլտվությամբ երգիչը փոփոխել է երգի կուլմինացիան։ Բեք վոկալի ձայնագրման համար հրավիրվել է Անդրե Կրաուչի երգչախումբը։
«You Are Not Alone» երգը որպես սինգլ թողարկվել է 1995 թվականի օգոստոսի 15-ին։ Վաճառքի են հանվել սեղմասկավառակներ և 7 ու 12 դյույմանոց վինիլային սկավառակներ[6]։ Սեպտեմբերի 2-ին Billboard Hot 100 չարթի պատմության մեջ առաջին անգամ երգը առաջնաելույթ է ունեցել առաջին տողով։ Այս ձեռքբերման համար Ջեքսոնը «Billboard Music Awards»-ից արժանացել է հատուկ մրցանակի։ Բացի այդ, երգը հայտնվել է Գինեսի ռեկորդների գրքում[7]։ Այն գլխավորել է European Hot 100 համաեվրոպական չարթ և Մեծ Բրիտանիայի, Իռլանդիայի, Նոր Զելանդիայի և մի քանի այլ երկրների չարթերը[8][9][10]։
Rolling Stone-ի լրագրողը երգն անվանել է առաջնակարգ ռիթմ ընդ բլյուզային բալլադ միայնակության մասին և ենթադրել է, որ այն կարող է կապ ունենալ երաժշտի կյանքում տեղի ունեցող դեպքերի հետ[1]։ The New York Times-ի քննադատը նշել է, որ Ջեքսոնի ալբոմի նոր նյութերի մեջ «You Are Not Alone»-ը սիրո մասին միակ ավանդական երգն է։ «Այն նման է Մրայա Քերիի «Hero» ստեղծագործությանը և հնչում է որպես պոտենցիալ հիթ»,-գրել է գրախոսը[2]։ Allmusic-ի և Contactmusic.com-ի տեսաբանները «You Are Not Alone» երգը համարել են «կախարդող» և «հուզիչ ուղերձով գեղեցիկ երգ»[11][12]։ Entertainment Weekly-ի լրագրողների կարծիքով Քելլին ստեղծել է «քաղցր-մեղցր դատարկ բալլադ»[13]։
«You Are Not Alone» երգը «Տարվա երգ» և «Լավագույն տղամարդկային փոփ վոկալ» կատեգորիաներում առաջադրվել է երկու «Գրեմմի» արձանիկի[14]։
2007 թվականին բելգիական դատարանն արձանագրել է, որ Քելլին «You Are Not Alone» երգը ստեղծելիս անօրինական կերպով օգտագործել է Էդի և Դենի Վան Պեսելների «If We Can Start All Over» երգի երաժշտությունը և ստեղծագործության վրա ունեցած նրա իրավունքները փոխանցվել են բելգիացի հեղինակներին[15]։ Սակայն դատարանի որոշումը գործում է միայն Բելգիայի տարածքում, որտեղ Ջեքսոնի երգի ցանկացած տարածում արգելված է[15]։
«You Are Not Alone» երգի տեսահոլովակը նկարահանել է ռեժիսոր Ուեյն Այշեմը։ Կինոքննադատ Արմոնդ Ուայթի կարծիքով երգն ու նրա տեսահոլովակը երգչի միայնակության իդեալական նկարազարդումն է։ Սկզբում Ջեքսոնը հայտնվում է բեմում մենակ, այդ կադրերը նկարահանվել են հոլլիվուդյան Pantages թատրոնում։ «Հետո երգիչն անտարբեր անցնում է լրագրողների և լուսանկարիչների ամբոխի մոտով և Քելլիի երաժշտությունը լրացնում է այդ դրվագը»,- գրում է Ուայթը։ Հետագա կերպարներն ու ձևավորումները, որոնցում Ջեքսոնը և նրա այդ ժամանակվա կինը՝ Լիսա Մարի Փրեսլին, հայտնվում են կիսամերկ, ոգեշնչված էին Ջեքսոնի ամենասիրելի նկարիչներից մեկի՝ Մաքսֆիլդ Փերիշի «Լուսաբաց» նկարով։ Ռեժիսորը հիշում էր, որ տեսահոլովակի մեջ են մտել նաև կադրեր, որոնք նկարվել են առանց ամուսինների գիտության։
Հոլովակի պրեմիերան կայացել է 1995 թվականի հուլիսի 28-ին MTV հեռուստաալիքով։ «You Are Not Alone» երգը մտել է երգչի «HIStory on Film, Volume II», «Number Ones» և «Michael Jackson’s Vision» հավաքածուների մեջ[16][17][18]։
# | Անվանում | Տևողություն |
---|---|---|
1. | «You Are Not Alone» (Album Edit) | 4:54 |
2. | «Scream Louder» (с Джанет Джексон, Flyte Tyme Remix) | 5:30 |
# | Անվանում | Տևողություն |
---|---|---|
1. | «You Are Not Alone» (Radio Edit) | 4:29 |
2. | «You Are Not Alone» (Frankie Knuckles — Franctified Club Mix) | 10:40 |
3. | «You Are Not Alone» (Frankie Knuckles — Classic Song Version) | 7:40 |
4. | «You Are Not Alone» (Jon B. Main Mix) | 6:55 |
5. | «You Are Not Alone» (Jon B. Padappella Mix) | 6:55 |
Տարի | Մրցանակ | Անվանակարգված աշխատանք | Կատեգորիա | Արդյունք | Աղբյուր |
---|---|---|---|---|---|
1995 | Billboard Music Awards | Սինգլ | Billboard Music Special Hot 100 Award (Billboard Hot 100 հիթ շքերթի պատմության մեջ առաջին սինգլի առաջնաելույթ, որը առաջին տողից հետո արժանացել է Billboard Hot 100 հատուկ մրցանակի) | Հաղթանակ | [19] |
MTV Europe Music Awards | Երգ | Լավագույն երգ | Առաջադրված | [20] | |
1996 | Գրեմմի մրցանակ | Տարվա երգ | Առաջադրված | [14] | |
Լավագույն տղամարդկային փոփ վոկալ | Առաջադրված | ||||
NAACP Image Awards | Անվանի երգ | Առաջադրված | [21] |
Դիրքը հիթ շքերթներում
|
Հավաստագրեր
|
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.