Ագաթ

From Wikipedia, the free encyclopedia

Ագաթ
Remove ads

Ագաթ, միներալ, նուրբ շերտավոր քվարցի տեսակ։ Լինում է տարբեր գույների և երանգների զուգահեռ նուրբ գծաշերտերով, նախշերով ու ցանցով, գետաքարերի, խողովակաձև մարմինների երակների ձևով։ Կարծրությունը միներոլոգիական սանդղակով 6–6, 5 է։ Առաջանում է հրաբխային ապարներում՝ ջրաջերմային սիլիկաթթվային լուծույթների նստեցմամբ։ Կիսաթանկարժեք քար է, օգտագործվում է տեխնիկայում և ակնագործության մեջ։

Արագ փաստեր Ագաթ, Ընդհանուր ...
Thumb

Հայաստանում հայտնի է Սարիգյուղի ագաթի հանքավայրը։ Արտաշատ, Կարմիր բլուր, Լճաշեն և այլ հնավայրերից հայտնաբերվել են մ.թ.ա. III–I հազարամյակներին վերագրվող ագաթե զարդեր։

Remove ads

Անվանում

Հին դարերի գիտնականների, հատկապես նշվում է Պլինի Ավագի կարծիքով ագաթ անվանումն առաջացել է Սիցիլիայի Ախատես գետի (հին հունարեն՝ Ἀχάτης ) անվանումից, այլ աղբյուրներում էլ նշվում է հունական «ἀγαθός» բառից, որ թարգմանաբար նշանակում է լավագույն, բարի, երջանիկ։ Շատ հաճախ ագաթը նկարվում է աչքի նման։ Հին լեգենդներից մեկի համաձային, դա երկնային սպիտակ արծվի աչքն է, որը սև վիշապի դեմ պայքարելուց հետո ընկել է Երկրի վրա և դարձել է թանկարժեք քար։ Այդ ժամանակներից սկսած այս քարը բարի մարդկանց հեռու է պահում չարից, նախանձից։ Ագաթն անվանում են նաև Արարիչի Աչք։

Remove ads

Ագաթի ծագումը

Thumb
Մոխրագույն ագաթ, Բրազիլիա, 10 սմ
Thumb
Ագաթ, Չեխիա
Thumb
Ագաթ, տեսականի
Thumb
Ագաթ, Ռուբենս

Ագաթի ծագման պատմությունը մինչև այժմ էլ հայտնի չէ։ Շրջանառվում են տարբեր տեսակետներ, որոնք հիմնականում կապված են բնական նյութերի քիմիական և ֆիզիկական ձևափոխությունների հետ։ Հատկապես հետաքրքրական է ագաթի վրայի զոլերի առկայությունը, որոնք տարբեր գիտնականներ տարբեր կերպ են մեկնաբանում՝ դարերի ընթացքում նյութերի ատոմների կամ մոլեկուլների փոխադարձ ներթափանցումների արդյունք (դիֆուզիա), սիլիկահողերի բյուրեղացման արդյունք, կամ էլ քաղկենոքարերի բյուրեղացման արդյունք[1]։ Ագաթի հաստությունը կարող է լինել մինչև 1,5 մկմ։

Remove ads

Ֆիզիկո-քիմիական հատկություններ

Կարծրությունը 6,5—7: Լինում է հարթ մակերևույթով, փայլուն կամ անփայլ։ Այս քարը դիտարկվում է որպես սիլիկահող, բայց ոչ միատարր, այլ մի քանի տարրերի խառնուրդ։ Թափանցիկ չի, եզրերում փոքր-ինչ հստակ է։ Ամենից հաճախ հանդիպում են կաթնագույն-սպիտակ գույնի ագաթներ։ Սակայն ագաթը լինում է բազմագույն, բայց, եթե սպիտակ զոլերին հաջորդում են դեղին գծեր, կարմիր, դարչնագույն, սև կամ այլ գույներ, ապա այդ ագաթները կարող են ունենալ այլ անուններ։

Տարատեսակներ

  • Բաստիոնային ագաթ
  • Բրազիլական ագաթ (բարակ կոնցենտրիկ զոլերով)
  • Ակնային ագաթ
  • Երկնագույն ագաթ
  • Սև ագաթ («մոգական ագաթ»)
  • Կանաչավուն ագաթ
  • Փայտանման ագաթ
  • Շերտավոր ագաթ
  • Աստղափայլ ագաթ
  • Երփներանգ ագաթ

Հայրենիք

Ագաթի հայրենիք են համարվում շատ երկրներ։ Ռուսաստանում ագաթ հանդիպում են հիմնականում Ուրալում, Մագնիտոգորսկում, Մագադանի մարզի Օլա բարձրավանդակում, Չուկոտյան թերակղզում, Մոսկվայի մարզում և այլուր։ Ղրիմում հանդիպում է ագաթի գեղեցիկ և անկրկնելի տեսակներ, որոնք դուրս են բերվում Ալմա գետից և Բոդրակից, Կարա Դագից։ Ագաթ հանդիպում է նաև Վրաստանի Ախալցխա, Հայաստանի Իջևան, Տաջիկստանի Ադրասման, Բրազիլիայի Մինաս Ժերայս քաղաքներում։ Մեծ քանակությամբ ագաթ են արդյունահանում Մոնղոլիայում, Ուրուգվայում, Հնդկաստանում, Գերմանիայում, Ուկրաինայում, Ռաֆալովկայում։

Remove ads

Ծանոթագրություններ

Գրականություն

Արտաքին հղումներ

Loading related searches...

Wikiwand - on

Seamless Wikipedia browsing. On steroids.

Remove ads