Աերոսմիթ
From Wikipedia, the free encyclopedia
Remove ads
Աերոսմիթ (Aerosmith), ամերիկյան ամերիկյան լեգենդար խումբը, որին նաև անվանում են «Վատ տղաներ Բոստոն»-ից ստեղծվել է Մասսաչուսեթս նահանգի Բոստոն քաղաքում 1970 թվականին։ Խմբի ալբոմները վաճառվել են 150 միլիոն օրինակով[5], որից 66,5 միլիոնը՝ միայն ԱՄՆ-ում[6]։

Նրանց կատարողական ոճը իր արմատներով գնում է բլյուզ-հարդ-ռոք, սակայն նրանք իրենց ստեղծագործություններում օգտագործում են նաև փոփ, հևի-մեթալ և ռիթմ-ընդ-բլյուզ։
Աերոսմիթի անդամներն են Ջո Փերրի-կիթառ, Թոմ Համիլտոն- բաս կիթառ, Սթիվեն Թայլեր – վոկալ, Բրադ Վիտֆորդ – կիթառ և Ջոյ Կրամեր – հարվածային գործիքներ։
Խումբը հայտնի է ռոք երաժշտության ասպարեզում ոչ միայն հոյակապ ստեղծագործություններով, այլև համերգների ժամանակ իրենց ահավոր վարքագծով, ձերբակալություններով և անթիվ օրինախախտումներով։ Կոմերցիոն հաջողությունները և հանրաճանաչությունը Աերոսմիթում ուղեկցվում էր հաճախակի հարբեցողություններով և երաժիշտների վիճաբանություններով։
Նրանց կատարողական ոճը իր արմատներով գնում է բլյուզ-հարդ-ռոք, սակայն նրանք իրենց ստեղծագործություններում օգտագործում են նաև փոփ, հևի-մեթալ և ռիթմ-ընդ-բլյուզ։
Աերոսմիթի անդամներն են Ջո Փերրի-կիթառ, Թոմ Համիլտոն- բաս կիթառ, Սթիվեն Թայլեր – վոկալ, Բրադ Վիտֆորդ – կիթառ և Ջոյ Կրամեր – հարվածային գործիքներ։
Խումբը հայտնի է ռոք երաժշտության ասպարեզում ոչ միայն հոյակապ ստեղծագործություններով, այլև համերգների ժամանակ իրենց ահավոր վարքագծով, ձերբակալություններով և անթիվ օրինախախտումներով։
Կոմերցիոն հաջողությունները և հանրաճանաչությունը Աերոսմիթում ուղեկցվում էր հաճախակի հարբեցողություններով և երաժիշտների վիճաբանություններով։
2001 թ. խմբին ներառել են «Ռոք-ն-ռոլլի փառքի սրահին», իսկ Rolling Stone ամսագիրը և VH1 հեռուստաալիքը ավելացրել են իրենց «Բոլոր ժամանակների 50 մեծագույն կատարողներ ըստ Rolling Stone ամսագրի» ցուցակում[7]։
Հատկապես չորրորդ «Rocks» ալբոմից հետո Սթիվեն Թայլերը և նրա գործընկերները այքան էին չարաշահում ալկոհոլը, որ համերգների ժամանակ հազիվ էին մնում ոտքի վրա։
Remove ads
1900-ական թվականներ
1979 թվականին Սթիվեն Թայլերի հետ ունենալով տարաձայնություններ Աերոմսիթը լքում է Ջո Փերրին, սկսելով հանդես գալ որպես մենակատար։ Թողարկելով ոչ այնքան հաջող «Night In The Ruts» ալբոմը խումբը գրեթե դադարեցնում է իր ելույթները։
1984 թվականին խմբի անդամները անցնելով բուժման կուրս և խումբ վերադարձնելով Փերրիին ձայնագրում են «Permanent Vacation» և «Pump» հիասքանչ ալբոմները։ Նրանց երերացող կոմերցիոն հաջողությունը կրկին վերականգնվում է։
1990-ական թվականները Aerosmith–ի համար դառնում է նոր բարձունքներ հասնելու ժամանակաշրջան։ 1993 թվականին լույս տեսած «Get Grip» ալբոմը դառնում է լեգենդար իսկ «Crazy», «Cryin’» և «Amazing» երգերը դառնում են խմբի այցեքարտերը։
Բացի այդ «Crazy» և «Cryin’» երգերով նկարահանած տեսահոլովակները դառնում են պատմական երևույթ համաշխարհային ռոք երաժշտության մեջ։
Այդ ժամանակաշրջանում Աերոսմիթը սկսում է հանդես գալ նաև կինոնկարներում։ Բացի «Արմագեդոն» ֆիլմի համար ձայնագրած «I Don’t Want to Miss A Thing» հանրահայտ երգից, Սթիվեն Թայլերը իր խմբի հետ նկարահանվում է «Ուենի աշխարհ-2-»ում իսկ 2005 թվականին հայտնվում է «Եղիր ճարպիկ» ֆիլմում։ Միայն Սթիվեն Թայլերը նկարահանվել է մոտ քսան ֆիլմում։
Նոր հազարամյակի սկզբին Աերոսմիթը լույս ընծայելով «Just Push Play» ձայնասկավառակը կազմակերպում է մեծ համաշխարհային հյուրախաղեր։
Խմբի վերջին «Honkin' on Bobo» ալբոմը լույս է տեսել 2004 թվականին, սակայն Աերոսմիթը մինչ օրս շարունակում է իր համերգային գործունեությունը և այսօր էլ հանդիսանում է աշխարհի ամենաբարձր վարձատրվող խմբերից մեկը։
Remove ads
2000-ական թվականներ
2001 թվականին Աերոսմիթը համալրել է «Ռոք-ընդ-ռոլլի փառքի սրահ»-ի անդամների շարքը։
Ամենահամեստ հաշվարկով խմբի անդամներին ձերբակալել են 45 անգամ։
Խումբը ստացել է 4 «Grammy» և 10 «MTV Video Music Awards» մրցանակներ։
Աերոսմիթը հանդիսանում է բոլոր ժամանակների ամերիկյան ամենաշատ ալբոմներ վաճառած խումբը՝ 150 միլիոն ամբողջ աշխարհում, որից 66,5 միլիոնը միայն ԱՄՆ-ում։
Ամերիկյան խմբերի մեջ նրանց է պատկանում նաև ամենաշատ «ոսկյա» և «մուլտի-պլատինե» ձայնասկավառակների ռեկորդները։
Աերոսմիթըը ռոք երաժշտության ամենահաջող կոմերցիոն խմբերից մեկն է։
Remove ads
Աերոսմիթի ալբոմները
Սկավառակագրություն
Remove ads
Ծանոթագրություններ
Արտաքին հղումներ
Wikiwand - on
Seamless Wikipedia browsing. On steroids.
Remove ads