Սեն-Ժոն Պերս

ֆրանսիացի գրող From Wikipedia, the free encyclopedia

Սեն-Ժոն Պերս
Remove ads

Ալեքսի Լեժե Սեն-Ժոն Պերս (ֆր.՝ Marie-René-Auguste-Alexis Leger, մայիսի 31, 1887(1887-05-31)[2][3][4][…], Պուանտ ա Պիտր, Գվադելուպա[1] - սեպտեմբերի 20, 1975(1975-09-20)[5][2][3][…], Եր[1]), ֆրանսիացի բանաստեղծ, դիվանագետ։

Արագ փաստեր Սեն-Ժոն Պերսֆր.՝ Saint-John Perse, Ծննդյան անուն ...

1916 թվականից դիվանագիտական աշխատանք է կատարել։ 1940 թվականին պաշտոնազրկվել է և տարագրվել ԱՄՆ։ Էպիկականության, ազգային ավանդույթների նկատմամբ իր ձգտումով, արևելքի քաղաքակրթությունների մնայուն արժեքների հանդեպ իր հակումներով Սեն-Ժոն Պերսն առանձնահատուկ տեղ է գրավում արդի ֆրանսիական մշակույթի մեջ։ Բանաստեղծին խորթ է եղել մոդեռնիստական բարդացված պատկերավորությունը («Պատկերներ Կրուզոյի համար», 1909)։ Նրա չափածոն կառուցված է ֆրանսիական ավանդական տաղաչափության ոգով։ Սեն-Ժոն Պերսին հռչակ բերած «Անաբասիս» (1924) պոեմում գովերգված է բնության և հավերժական հոգևոր արժեքների աշխարհը, որը հակադրված է Երրորդ հանրապետության բուրժուական իրականությանը։ Իր հայրենասիրական բանաստեղծություններով («Տարագրություն», 1942, «Քամիներ», 1946) Սոն-Ժենտ Պերսին դարձել է դիմադրության շարժման ոգեշնչողներից մեկը։ Չնայած քաղաքական գաղափարների վերացականությանն ու բառապաշարի գրքայնությանը, Սեն-Ժոն Պերսին իր այդ շրջանի ստեղծագործությամբ դարձել է Ֆրանսիայի ազգային բանաստեղծ։ Հայրենիքի վեհության վերականգնման առաջադիմական գաղափարներն են արտահայտված «Կողմնորոշիչներ» (1957), «Ժամանակագրություն» (1960), «Թռչուններ» (1963) պոեմներում։ Նոբելյան մրցանակ (1960

Remove ads

Ծանոթագրություններ

Loading related searches...

Wikiwand - on

Seamless Wikipedia browsing. On steroids.

Remove ads