Ակակի Ծերեթելի
From Wikipedia, the free encyclopedia
Remove ads
Ակակի Ծերեթելի (վրաց.՝ აკაკი წერეთელი , հունիսի 9 (21), 1840 կամ հունիսի 21, 1840[1], Սխվիտորի, Իմերեթի մարզ, Ռուսական կայսրություն - հունվարի 26, 1915 կամ փետրվարի 8, 1915[1], Սաչխերե, Իմերեթի մարզ, Վրաստան), վրացի բանաստեղծ, արձակագիր, դրամատուրգ, հրապարակախոս, վրաց նոր գրականության և գրական նոր լեզվի հիմնադիր (Իլյա Ճավճավաձեի հետ միասին)։ 19-րդ դարի 2-րդ կեսի Վրաստանում ազգային-ազատագրական շարժման ղեկավարներից։
Remove ads
Կենսագրություն
Ծնվել է Սաչխերի շրջանի Սխվիտոր գյուղում, հարուստ ավատատերի ընտանիքում։ Վրացերեն և ռուսերեն գրել-կարդալ սովորել է ծնողներից։ 1850 թվականին ընդունվել է Քութայիսի նահանգի գիմնազիա։ 1859 թ-ին մեկնել է Պետերբուրգ և որպես ազատ ունկընդիր։
Ուսանողական տարիներին ծանոթացել է Տարաս Շևչենկոյի և «Սովրեմեննիկի» շուրջը համախմբված գրողների հետ, որոնց ազդեցությամբ էլ կազմակերպվել են նրա գրական-գեղագիտական հայացքները։ 1862 թվականին վերադարձել է Քութայիս և նվիրվել գրական աշխատանքին։ Անգնահատելի են նրա ծառայությունները վրաց ռեալիստական թատրոնի վերականգնման և պարբերական մամուլի զարգացման գործում։
Remove ads
Ստեղծագործական կյանք
Ծերեթելին հայրենիքը պատկերել է յուրովի (Վերելքում, 1875, Հիվանդը, 1880, Ամիրանը, 1883, Սիրեցյալիս, 1898, Սուլիկո, 1895)։ Գրել է պոեմներ, վիպակներ, ակնարկներ, առակներ, պիեսներ, հրապարակախոսական հոդվածներ։ Բագրատ Մեծ (1875), Թորնիկե Էրիսթավի (1884), Նաթելա (1900) պոեմները և Բաշի Աչուկ» (1895-1896) պատմվածքը պատկերում են ազատության ու անկախության համար վրաց ժողովրդի պայքարը։ Արձակ գործերից հայտնի է Իմ գլխով անցածը (1894-1899, հայերեն հրատարակություն՝ 1938) ինքնակենսագրական վիպակը։ Նրա Կորչի (1905) բանաստեղծությունը, որը կառավարությունը տապալելու ուղղակի կոչ էր, Վրաստանում դարձել էր հեղափոխական հիմն։ Ծերեթելին վրացերենի է թարգմանել Ինտերնացիոնալը (1906)։
Remove ads
Ա. Ծերեթելու Գ. Սունդուկյանին նվիրված բանաստեղծությունը

Ծերեթելին ունի բանաստեղծություն, որը վերաբերվում է Գաբրիել Սունդուկյանին։ Բանաստեղծությունը թարգմանել է Գեղամ Սարյանը[2]։
Աղբյուրներ
Wikiwand - on
Seamless Wikipedia browsing. On steroids.
Remove ads