Ամերիցիում

քիմիական միացություն From Wikipedia, the free encyclopedia

Ամերիցիում
Remove ads

Ամերիցիում (լատին․՝ Americium), քիմիական նշանը՝ Am (կարդացվում է «ամերիցիում»)։ Արհեստական ճանապարհով ստացված ռադիոակտիվ քիմիական տարր է՝ 95 ատոմային թվով։ Ակտինոիդ է։ Տեղակայված է պարբերական համակարգի 7-րդ պարբերության 3B խմբում։

Արագ փաստեր Ատոմի հատկություններ, Անվանում, սիմվոլ, կարգաթիվ ...
95
Ամերիցիում
243,061
5f77s2

Համեմատաբար երկարատև կյանք ունեցող նուկլիդներն են. 243Am (կիսատրոհման պարբերությունը՝ T1/2 = 7370 տարի), 242 mAm (T1/2 = 141 տարի) և 241Am (T1/2 = 432.1 տարի)։ Ամերիցիումի չգրգռված ատոմի արտաքին երեք շերտերի էլեկտրոնային կոնֆիգուրացիան 5s²p6d10f76s²p67s² է։

Միացություններում ցուցաբերում է +2-ից +7 օքսիդացման աստիճաններ, ավելի շատ բնութագրական է +3-ը (վալենտականությունը՝ 3)։ Ամերիցիումի նեյտրալ ատոմի շառավիղը 0.174 նմ է, Am3+, Am4+, Am5+ և Am6+ իոնները՝ համապատասխանաբար 0.0962, 0.0888, 0.0860 և 0.0800 նմ։

Remove ads

Հայտնագործում

Ամերիցիումն առաջին անգամ ստացվել է 1944-1945 թվականների մի խումբ ամերիկացի հետազոտողների կողմից (Գ. Սիբորգ, Ռ. Ջեյմս, Լ. Մորգան, Ա. Գիորսո)՝ պլուտոնիում-239-ը նեյտրոններով ճառագայթելով։ Պլուտոնիում-239-ի միջուկը նեյտրոն կլանելուց հետո ենթարկվում է β վերափոխման, ինչի արդյունքում ստացվում է ամերիցիում-240։

Անվանում

Անվանումը ստացվել է «Ամերիկա» բառից՝ նույն սկզբունքով, ինչ Եվրոպիումը, որը լանթանոիդների ընտանիքում[4][5][6] զբաղեցնում է նույն՝ 6-րդ տեղը, ինչպես ամերիցիումը՝ ակտինոիդների ընտանիքում։

Ստացում

Ամերիցիումը (241Am նուկլիդը) կիլոգրամային քանակություներով յուրաքանչյուր տարի առանձնացնում են գործածված ատոմային վառելիքից։

Ստացման հաջորդականություն

  • 238U + n => 239U
  • 239U β տրոհում => 239Np
  • 239Np β տրոհում => 239Pu
  • 239Pu + n => 240Pu
  • 240Pu + n => 241Pu
  • 241Pu β տրոհում (13.2 տարի) => 241Am
Remove ads

Իզոտոպներ

Ունի մի շարք իզոտոպներ (237—246), որոնցից ամենակայուններն են՝ 243Am (T1/2 = 7950 տարի), 242Am (T1/2 ≈ 100 տարի) և 241Am (T1/2 = 458 տարի)։

Ֆիզիկական հատկություններ

Thumb
Բյուրեղացանցի կառուցվածքը

Ամերիցիումը ուժեղ ռադիոակտիվ արծաթագույն մետաղ է։ Սեփական α ճառագայթման շնորհիվ մթության մեջ լուսարձակում է։ Հալման ջերմաստիճանը 1173 °C է, եռման ջերմաստիճանը՝ 2607 °C, խտությունը՝ 13.76 գ/սմ³: 600 °C-ից ցածր ջերմաստիճանում կայուն է α-մոդիֆիկացիան՝ կրկնակի հեքսոգոնալ ցանցով, դրանից բարձր ջերմաստիճանում՝ β-մոդիֆիկացիան՝ խորանարդային ցանցով։ Բարձր ճնշումների պայմաններում ստացվել են ամերիցիումի ևս երկու մոդիֆիկացիաներ։

Remove ads

Քիմիական հատկություններ

Քիմիական հատկություներով ամերիցիումը նման է լանթանոիդներին։ Օքսիդանում է թթվածնով՝ վերջինիս անբավարարության դեպքում տալով AmO օքսիդը։ Ամերիցիումի շատ (III) միացությունների՝ օդի պայմաններում շիկացման ժամանակ (օրինակ Am(OH)3, Am(NO3)3 և այլն) ստացվում է AmO2 սև դիօքսիդը (երկօքսիդը)։ Այս միացության վերականգնումից (ջրածնով) ստացվում է Am2O3։ Թթվային թույլ լուծույթների հետ փոխազդելով ստացվում են Am3+ աղեր։

Լուծույթներում ամերիցիումը կարող հանդես գալ Am3+, Am4+, AmՕ2+ և AmՕ 22+ կատիոնների տեսքով։ Այս բոլոր կատիոններն առաջացնում են մեծ քանակությամբ տարբեր միացություներ։

Ամերիցիում (IV)-ը և ամերիցիում (V)-ը ջրային լուծույթներում հանդես են գալիս օքսիդիչների տեսքով և հեշտությամբ վերականգնվում են մինչև ամերիցիում (III)։

Remove ads

Տես նաև

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Loading related searches...

Wikiwand - on

Seamless Wikipedia browsing. On steroids.

Remove ads