Անգղներ

From Wikipedia, the free encyclopedia

Անգղներ
Remove ads

Անգղեր, ճուռակների ընտանիքի գիշատիչ թռչուններ։ ՀայաստանումՀիմնականում հանդիպում է 4 տեսակ՝ սև անգղ, սպիտակագլուխ անգղ, գառնանգղ, գիշանգղ։ Կենդանու զանգվածը 2-12 կգ է։ Հիմնական սնունդը դաշտերում գտնված լեշերն են։ Գիշանգղը և գառնանգղը կարող են որսալ մանր ու միջին չափերի ողնաշարավորներ։Բաժանվում են 2 խմբի՝ ամերիկյան և իսկական։

Մանրամասն տեղեկատվություն ՞Անղգներ, Գիտական դասակարգում ...
Remove ads

Տարածվածություն

Հայտնի է իսկական անգղերի 16 տեսակ՝ տարածված Աֆրիկայում, Հարավային Եվրոպայում, Կենտրոնական և Հարավային Ասիայում։ Հայաստանում հանդիպում է իսկական անգղերի 4 տեսակ՝ գառնանգղը, գիշանգղը, սև անգղը և սպիտակագլուխ անգղը։ Անգղերն ապրում են տափաստաններում և լեռնային շրջաններում։ Սովորաբար բույն են դնում ժայռերի մեջ, ժայռաքիվերին, ծառերի կատարներին և փչակներում։ Ամենախոշոր անգղերը՝ պասկուճները (կոնդորներ), ապրում են Ամերիկայի լեռներում՝ մինչև 7 կմ բարձրության վրա։ Օդում ճախրելիս, հաճախ՝ մի քանի կիլոմետր բարձրությունից, նրանք սրատես աչքերով ուշադիր զննում են իրենց տիրույթները և լեշը նկատելուն պես անմիջապես իջնում վրան։

Remove ads

Սննդառություն

Անգղերը հիմնականում սնվում են լեշով, բացառությամբ արմավենային անգղի, որը սնվում է պտուղներով։ Այլ լեշակերների համակարգում անգղերը կատարում են սանիտարի դեր, ուստի չի կարելի ոչնչացնել այդ թռչուններին և քանդել նրանց բները։ Սև անգղն ու սպիտակագլուխ անգղը պաշտպանության կարիք ունեն և գրանցված են Հայաստանի Կարմիր գրքում։

Պատկերը որպես եգիպտական հիերոգլիֆ

G1

Նշանակել է կոկորդային [ա] հնչյունը։
m
Նշանակել է [մ] հնչյունը։
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Անգղներ» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 384
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։
Loading related searches...

Wikiwand - on

Seamless Wikipedia browsing. On steroids.

Remove ads