Անդհրա Պրադեշ

From Wikipedia, the free encyclopedia

Անդհրա Պրադեշ
Remove ads

Անդհրա Պրադեշ (Āndhra Prādesh IAST, آندھرا پردیش , հինդի՝ आन्ध्र प्रदेश, անգլ.՝ Andhra Pradesh, տելուգու լեզվից թարգմանած՝ նշանակում է Անդհրա երկրամաս), նահանգ Հնդկաստանի արևելքում, Բենգալական ծոցի ափին։ Տարածությունը՝ 275,3 հազար կմ²։ Բնակչությունը՝ 43394 000 (1971)։ Մայրաքաղաքը՝ Հայդարաբադ։

Արագ փաստեր Երկիր, Մասն է ...
Remove ads

Աշխարհագրություն

Տարածքի մեծ մասը Դեկանի սարահարթն է (200-700 մ), Բենգալյան ծոցի ափին կան ջրաբերուկային հարթավայրեր։

Կլիման

Կլիման արևադարձամուսոնային է հունվարին միջին ջերմաստիճանը՝ 20 °C-ից 24 °C, մայիսին՝ հով։ Տեղումները՝ 500-1500 մմ։ Գերակշռում են մուսոնային անտառներն ու չորասեր թփուտները։

Տնտեսություն

Բնակչության 70 % զբաղվում է գյուղատնտեսությամբ։ Արդյունահանում են մանգան, փայլար, քարածուխ, գրաֆիտ, բարիտ, անկիզաքար (ասբեստ)։ Կան նավաշինական և նավթավերամշակման, էներգասարքավորումների և հաստոցաշինության, սննդի, տեքստիլ, թղթի, ցեմենտի ձեռնարկություններ։

Արտասահմանյան երկրների հետ բարեկամության և մշակութային կապի հայկական ընկերությունը 1967 թվականից սկսած բարեկամության սերտ կապեր է հաստատել Հնդկա-Խորհրդային բարեկամություն ընկերության Անդհրա-Պրադեշի բաժանմունքի հետ։

Remove ads

Կրոն

Մանրամասն տեղեկատվություն Անդհրա-Պրադեշի կրոն ...

Վարչական բաժանում

Մինչև 2014 թվականի հունիսի 2-ը նահանգը բաժանված էր 24 շրջանների, հետագայում 10 շրջաններից ձևավորվեց Թելանգանա նահանգը։ Հայդարաբադ մարզը 2 նահանգների համար դարձավ մայրաքաղաք[2]։

  • Ադիլաբադ *
  • Անանտապուր
  • Վարանգալ *
  • Վիզիանահարամ (հիմնադրվել է 1979 թվականին)
  • Վիշակհապատնամ
  • Արևելյան Գոդավարի
  • Գունտուր
  • Կադապա
  • Արևմուտք Գոդավարի
  • Կարիմնագար *
  • Կրիշնա
  • Կուրնուլ
  • Կհամմամ (հիմնադրվել է 1953 թվականին)
  • Մահբուբնագար *
  • Մեդակ *
  • Նալգոնդա *
  • Նելլուրու
  • Նիզամաբադ *
  • Պրակասամ
  • Ռանգարեդդի*
  • Հայդարաբադ *
  • Չիտտուր
  • Շրիկակուլամ
Remove ads

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Loading related searches...

Wikiwand - on

Seamless Wikipedia browsing. On steroids.

Remove ads