Անդրեյ Կիրիլենկո (բասկետբոլիստ)

From Wikipedia, the free encyclopedia

Անդրեյ Կիրիլենկո (բասկետբոլիստ)
Remove ads

Անդրեյ Գենադևիչ Կիրիլենկո (ռուս.՝ Андрей Геннадьевич Кириленко, փետրվարի 18, 1981(1981-02-18)[1], Իժևսկ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), ռուս նախկին բասկետբոլիստ, թեթև հարձակվող։

Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Անդրեյ Կիրիլենկո (այլ կիրառումներ)
Արագ փաստեր Դիրքը, Համար ...
Thumb
Կիրիլենկոն և Ռուսաստանի Դաշնության նախկին նախագահ Դմիտրի Մեդվեդևը (2008 թ.)

Մասնագիտական կարիերան սկսել է 15 տարեկանում[2]՝ ելույթ ունենալով ռուսական «Սպարտակ» և «ԲԿՄԱ» ակումբներում։ Ավելի ուշ մուտք է գործել Բասկետբոլի ազգային ասոցիացիա (NBA)՝ ընտրվելով «Յութա Ջազի» կողմից՝ 1999 թվականի դրաֆթի առաջին ռաունդի 24-րդ համարով՝ այդ կերպ դառնալով NBA-ի դրաֆթի առաջին ռաունդում ընտրված ռուս մարզիկը։ «Ջազի» կազմում 2004 թվականին մասնակցել է Բոլոր աստղերի հանդիպմանը, ինչպես նաև արժանանում մի շարք անհատական մրցանակների և ընդգրկվել խորհրդանշական հավաքականներում։ 2011 թվականին ստացել է Միացյալ Նահանգների քաղաքացիություն։

Բազմաթիվ առիթներով Կիրիլենոկոյին անվանում են «AK47», ոչ միայն այն փաստի համար, որ նրա անվան և ազգանվան սկզբնատառերն են Ա և Կ, իսկ մարզաշապկի համարը՝ 47, այլ նաև առ այն, որ ծնվել է Իժևսկ քաղաքում, որտեղ առաջին անգամ արտադրվել էին AK47 ինքնաձիգները։

Remove ads

Կենսագրություն

Վաղ տարիներ

Անդրեյ Կիրիլենկոն ծնվել է 1981 թվականի փետրվարի 18-ին Օլգա և Գենադի Կիրիլենկոների ընտանիքում։ Անդրեյի հայրը, ով նախկինում սպերտսմեն էր, «Իսկրա» կանանց ֆուտբոլային ակումբի գլխավոր մարզիչն է[3]։ Օլգա Կիրիլենկոն զբաղվել է բասկետբոլով և հանդես է եկել կանանց «Բուրևեստնիկ», «Սպարտակ», «Սերպ ի մոլոտ» և «Սկորոխոդ» թիմերում։ Գենադի Կիրիլենկոն Օլգայի հղիության շրջանում ծառայում էր բանակում, և Օլգան մեկնում է մոր մոտ Իժեվսկ՝ ծննդաբերելու[4][5]։ Ծնվելուց չորս ամիս անց մայրը ապագա բասկետբոլիստին բերում է Սանկտ Պետերբուրգ։

Մանուկ հասակում Անդրեյը զբաղվում էր լողով, ֆուտբոլով, հանդբոլով։ Բասկետբոլով սկսել է զբաղվել Սանկտ Պետերբուրգի Ֆրանսիական շրջանում՝ առաջին դասարանում, առաջին մարզիչը Ալեկսեյ Վլադիմիրովիչ Վասիլեվն էր[6]։ 1995 թվականին քաղաքային թիմի կազմում դարձել է բասկետբոլի Ռուսաստանի չեմպիոն՝ 1981 թվականին ծնված խաղացողների մեջև[2][7]։

Կիրլենկոյի տաղանդը երևում էր դեռ վաղ մանկությունից, բացի այդ նա ուներ կամքի ուժ և իր վրա աշխատելու ցանկություն։
- Ալեքսեյ Վլադիմիրովիչ Վասիլև, Անդրեյ Կիրիլենկոյի առաջին մարզիչը[8]
Remove ads

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Loading related searches...

Wikiwand - on

Seamless Wikipedia browsing. On steroids.

Remove ads