Անկյունագիծ

From Wikipedia, the free encyclopedia

Անկյունագիծ
Remove ads

Անկյունագիծ (հուն․՝ διαγώνιος ; δια- «միջով» + γώνια «անկյուն»[1]) , մաթեմատիկայում ունի երկրաչափական իմաստ, օգտագործվում է նաև քառակուսի մատրիցաների նկարագրության մեջ։ Այն օգտագործվել է Ստրաբոնի[2] և Էվկլիդեսի[3] կողմից։ Լատիներենում այն ստացել է դիագրոն տեսքը, որը շեղանկյան կամ խորանարդի[4] ճեղքման գիծն է։

Thumb
Նկ․1․Խորանարդի անկյունագծեր

Բազմանկյուններ և բազմանիստեր

Բազմանիստերի համար անկյունագիծ, դա հատված է, որը միացնում է ոչ կից գագաթները։ Քառանկյունն ունի երկու անկյունագիծ, որոնք միացնում են հանդիպակաց գագաթները։ Ուռուցիկ բազմանկյան անկյունագծերը անցնում են նրա միջով։ Բազմանկյունը ուռուցիկ է միայն և միայն այն դեպքում, երբ նրա անկյունագծերը ընկած են նրա ներսում(նկ․2)։

Thumb
Նկ․2․Անկյունագծերով վեցանկյուն

Դիցուք -ը բազմանկյան գագաթների թիվն է, հաշվենք անկյունագծերի թիվը։ Ամեն գագաթ միացված է բոլոր գագաթներին, բացի երկու հարևան գագաթները և ինքն իրեն։ Այսպիսով ամեն գագաթից դուրս է գալիս անկյունագիծ։ Բազմապատկենք այդ թիվը գագաթների քանակի վրա։

,

սակայն, մենք կստանան ամեն անկյունագծի համար երկու անգամ( ամեն ծայրի համար), հետևապես՝

Բազմանիստի անկյունագիծ կոչվում է գագաթները միացնող այն հատվածը, որը չի պատկանում նիստերից որևէ մեկին։ Նկար 1-ում պատկերված է խորանարդի և հատվածները։ Երկրորդ հատվածը խորանարդի անկունագիծ չէ, բայց կողմերից մեկի անկյունագիծն է։

Մանրամասն տեղեկատվություն Կողմերի թիվը, Անկյունագծերի թիվը ...
Remove ads

Մատրիցաներ

Քառակուսի մատրիցաների դեպքում, գլխավոր անկյունագիծ է հանդիսանում տարրերի անկյունագծային շարքը, որն անցնում է հյուսիս-արևմուտքից դեպի հարավ-արևելք։ Օրինակ, միավոր մատրիցա կոչվում է մատրիցան, որը գլխավոր անկյունագծի վրա ունի մեկեր, և զրոներ դրանից դուրս։

Անկյունագծից վեր տարրեր կոչվում են նրանք, որոնք ընկած են գլխավոր անկյունագծից վեր և աջ, իսկ անկյունագծից վար՝ կոչվում են գլխավոր անկյունագծից ներքև և ձախ ընկածները։

Մատրիցան կոչվում է անկյունագծային, եթե գլխավոր անկյունագծից դուրս տարրերը հավասար են զրոյի։ Հարավ-արևմտյան անկյունագիծը կոչվում է երկրորդական։

Remove ads

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Loading related searches...

Wikiwand - on

Seamless Wikipedia browsing. On steroids.

Remove ads