Անչիսխաթի եկեղեցի

From Wikipedia, the free encyclopedia

Անչիսխաթի եկեղեցիmap
Remove ads

Անչիսխաթի (վրաց.՝ ანჩისხატი ), Սուրբ Աստվածածնի Ծննդյան եկեղեցի, Թբիլիսիում պահպանված և մինչև մեր օրերը հասած ամենահին եկեղեցին է։ Պատկանում է վրաց ուղղափառ եկեղեցուն և թվագրվում է VI դարին։

Արագ փաստեր Անչիսխաթի եկեղեցի վրաց.՝ ანჩისხატი, Հիմնական տվյալներ ...
Remove ads

Պատմություն

Thumb
Եկեղեցու տեսքը արևմուտքից, 1890 թիվ

Համաձայն վրաց պատմագիրների եկեղեցին կառուցել է Իբերիայի արքա Դաչի Ուջմառելին (մոտավորապես 522—534)։ Հենց նա էլ Թբիլիսին դարձրեց իր մայրաքաղաքը։ Սկզբնական շրջանում եկեղեցին կոչվում էր Աստվածածնի ծնդդյան, բայց հետագայում ստացավ երկրորդ անվանումը՝ Անչիսխաթի (այսինքն Անչիի սրբապատկեր, քանի որ 1675 թվականին Անչիի մայր տաճարից (Տաո-Կլարջեթի) բերվեց այստեղ Փրկչի սրբապատկերը։ Այս քայլը միտված էր պաշտպանել հին ու թանկագին սրբապատկերը օսմանյան հարձակումներից։

Thumb
Անչայի Փրկչի սրբապատկերը

Սրբապատկերը ոսկերիչ Բեկա Օպիզիռին XII դարում դրվագազարդել է արծաթով և ոսկով։ Շատ հարյուրամյակներ այդ սրբապատկերը մնաց եկեղեցում, սակայն, հետագայում այն տեղափոխվեց Վրաստանի արվեստի թանգարանի ոսկե ֆոնդ։

Եկեղեցին բազմիցս ավերվել և վերականգնվել է XV և VII դարերի ընթացքում՝ վրաց-պարսկական և վրաց-թուրքական պատերազմների հետևանքով։ Եկեղեցու հարևանությամբ գտնվող աղյուսե զանգակատունը կառուցվել է Դոմենտի կաթողիկոսի կողմից 1675 թվականին։ 1870-ական թվականներին եկեղեցու նախագիծը խիստ փոփոխություններ է կրել. այդ ժամանակ ավելացվել են կամարներ։ Խորհրդային տարիներին եկեղեցին տրամադրվել է տնայնագործական իրերի թանգարանին։ Հետայդու նրանում տեղակայվել է նկարչական արվեստանոցը։ 1958-ից 1964 թվականը կատարվել է եկեղեցու վերականգնում (ռեստավրացիա), որը ղեկավարել է ճարտարապետ Ռ. Գվառդցիտելին, արդյունքում եկեղեցուն տրվեց XVII դարի տեսքը։ 1989 թվականին եկեղեցին կրկին դարձավ գործող։ Անչիսխաթիի երգչախումբը հայտնի է հին վրացական եկեղեցական երգերի վառ կատարումներով։

Remove ads

Ճարտարապետություն

Անչիսխաթին եռանավ, ապսիդով պայտաձև հորինվածք ունի, որը և վկայում է նրա հնագույն լինելը։ Սկզբնական շրջանում այն կառուցված էր դեղին տուֆից։ 1958-1964 թվականների վերականգնման ժամանակ օգտագործվեց նաև աղյուս։ Կառույցն ունի երեք ելք, սակայն ներկայումս օգտագործվում է միայն մի մուտքը՝ արևմտյանը։ Բոլոր սրբապատկերները վերագրվում են XIX դարին, բացառությամբ գահի պատկերին, որը ստեղծվել է կաթողիկոս Նիկոլոզ VI (Ամիլախվառի) հրամանով 1683 թվականին։

Remove ads

Գրականություն

  • ռուս.՝ Абашидзе И. Ред. Грузинская Энциклопедия. Vol. IX. Тбилиси, Грузия, 1985.
  • ռուս.՝ Амиранашвили Ш. История грузинского искусства. Khelovneba, Тбилиси, Грузия, 1961.
  • անգլ.՝ Rosen, Roger. Georgia: A Sovereign Country of the Caucasus. Odyssey Publications: Hong Kong, 1999. ISBN 962-217-748-4

Արտաքին հղումներ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Անչիսխաթի եկեղեցի» հոդվածին։
Loading related searches...

Wikiwand - on

Seamless Wikipedia browsing. On steroids.

Remove ads