Անտառային կատու

From Wikipedia, the free encyclopedia

Անտառային կատու
Remove ads

Անտառային կատու (լատին․՝ Felis silvestris լատին․՝ fēles (fēlis)-ից), եվրոպական կամ վայրի կատու, կատվազգիների ընտանիքի գիշատիչ կաթնասուն կատվազգիների ընտանիքից։

Մանրամասն տեղեկատվություն ՞Անտառային կատու, Գիտական դասակարգում ...
Remove ads

Արտաքին կառուցվածք

Մարմնի երկարությունը 63-75 սմ է, պոչինը՝ 30-34 սմ, կենդանի զանգվածը՝ մինչև 6 կգ։ Շիկամոխրագույն է՝ դեղնավուն երանգով, որովայնի վրա երբեմն լինում են միահավասար դասավորված բծեր։ Գլխի և պարանոցի վերին մասով անցնում են 4 սև շերտեր, որոնցից միջին 2-ը շարունակվում են մեջքի վրայով մինչև պոչի հիմքը։ Պոչի վրա կան 4-6 լայն, սև օղակներ։ Մազածածկը խիտ է և փափուկ։

Սննդառություն

Սնվում է մանր կրծողներով,անձրևորդերով,միջատներով,մեղուներով, թռչուններով, քիչ քանակությամբ՝ խոտաբույսերով և մրգերով։ Ունի լավ հոտառություն և լսողություն,շատ լավ տեսողություն։ Կտղուցը սկսվում է հունվար-մայիսին։

Բազմացում և զարգացում

Հղիությունը տևում է 63-84 օր։ Ունենում է 1-4 (երբեմն՝ 7) ձագ, որոնք կաթով կերակրվում են 3- 4 ամիս (1-1,5 ամսականից սնվում են նաև մսով)։ Մազափոխվում են տարին 2 անգամ՝ գարնանը և աշնանը։ Ակտիվ է մայրամուտից մինչև կեսգիշեր (հանգստանալուց հետո՝ նաև լուսաբացին)։ Օգտակար է. ոչնչացնում է մեծ քանակությամբ կրծողներ։ Մորթին սակավարժեք է։

Տարածվածություն

Անտառակատուն հանդիպում է Եվրոպայում, հյուսիսային Ասիայում, Աֆրիկայում։ Որսում է մանր կաթնասուններ, թռչուններ։ Անտառային կատու բնակություն է հաստատում այնտեղ, որտեղ շատ են հողում ապրող նապաստակները, ճագարները, թռչունները։ Բոլոր անտառակատուները վախկոտ են և չեն մոտենում մարդկանց բնակավայրերին։ Ըստ հետազոտությունների, բոլոր այժմյան տնային կատուները առաջացել են անտառակատվի ենթատեսակներից մեկից, մոտ 10.000 տարի առաջ, Մերձավոր Արևելքում։

Տարածվածությունը Հայաստանում

Հայաստանում տարածված է Սյունիքի, Վայոց ձորի, Արարատի, Կոտայքի, Գեղարքունիքի, Լոռու, Տավուշի մարզերում։ Բնակվում է ծառերի փչակներում, ժայռաճեղքերում, գետնափոր բներում և այլ բնական թաքստոցներում։

Գրանցված է ՀՀ Կարմիր գրքում։

Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Անտառային կատու» հոդվածին։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Անտառային կատու» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 444
Remove ads
Loading related searches...

Wikiwand - on

Seamless Wikipedia browsing. On steroids.

Remove ads