Անրի դը Թուլուզ-Լոտրեկ

ֆրանսիացի նկարիչ From Wikipedia, the free encyclopedia

Անրի դը Թուլուզ-Լոտրեկ
Remove ads

Անրի Մարի Ռայմոն դը Թուլուզ-Լոտրեկ (ֆր.՝ Henri Marie Raymond de Toulouse-Lautrec-Monfa, նոյեմբերի 24, 1864(1864-11-24)[1][2][3][…], Ալբի[1][4][5] - սեպտեմբերի 9, 1901(1901-09-09)[1][6][2][…], Château Malromé, Սեն-Անդրե-դյու-Բուա[5]), 19-րդ դարի ֆրանսիացի նկարիչ, պոստիմպրեսիոնիզմի ներկայացուցիչ։

Արագ փաստեր Անրի դը Թուլուզ-ԼոտրեկHenri de Toulouse-Lautrec, Ծնվել է ...
Thumb
Տուլուզ-Լոտրեկը Մուլեն Ռուժը նկարելու ժամանակ, 1890

Կրել է իմպրեսիոնիզմի (հատկապես Էդգար Դեգայի) և ճապոնական գրաֆիկայի ազդեցությունը։ Առաջին գործերում կերպարները խիստ անհատականացված են (է. Բեռնարի դիմանկարը, 1885, Թեյթ պատկերասրահ, Լոնդոն1880-ական թվականների 2-րդ կեսից փարիզյան բոհեմները, թատրոնները, կրկեսները, կաբարեները դարձել են Թուլուզ-Լոտրեկի ստեղծագործության հիմնական թեման («Պարահանդես Մուլեն-դե-լա-Գալեթում», 1889, Արվեստի ինստիտուտ, Չիկագո, «Երգչուհի Իվետ Դիլբեր», 1894, Պուշկինի անվան կերպարվեստի թանգարան, Մոսկվա)։ Պոստիմպրեսիոնիզմի խոշորագույն ներկայացուցիչ Թուլուզ-Լոտրեկը 1890-ական թվականներին մերձեցել է «մոդեռն» ոճին, որը վառ կերպով է դրսևորվել նրա գրաֆիկայում, հատկապես՝ գունավոր վիմատիպ ազդագրերում («Մուլեն-Ռուժ», 1891

Remove ads

Կենսագրություն

Վաղ կյանք

Անրի Մարի Ռայմոն դը Թուլուզ-Լոտրեկը ծնվել է Ֆրանսիայի Ալբի քաղաքում։ Քոնթ Ալֆոնս Չարլզ դը Թուլուզ -Լոտրեկ-Մոնֆայի (1838-1913) և Ադել Զոյ Տապիյե դը Կերեյրանի (1841-1930) ամուսնության առաջին զավակն է։ Լոտրեկի անվան վերջին մասը փաստում է, որ նա ունի ազնվական ծագում։ Նրա փոքր եղբայրը ծնվել է 1867 թվականին և մահացել է նույն թվականին։

Նրա եղբոր մահից հետո ծնողները բաժանվել են, իսկ դայակը հրաժարվել է հոգ տանել իր մասին։ 8 տարեկան հասակում գնում է իր մոր մոտ՝ Փարիզ, և սկսում է նկարել սքեչներ և ծաղրանկարներ։ Անրիի ընտանիքը նկատեց իր տաղանդը։ Նրա ընկերոջ հայրը՝ Ռենե Պրինսետուա այցելում էր նրան՝ դասեր տալու համար։ Նրա առաջին նկարները ձիերի սքեչներն են։

1875 թվականին Լոտրեկը վերադառնում է Ալբի, քանի որ իր մայրը մտահոգվում է իր տղայի առողջությամբ։ Նա ջերմային բաղնիքներ էր ընդունում և մայրը հավատում էր, որ կգտնի որդու առողջական խնդիրների լուծման ուղիները։

Remove ads

Պատկերասրահ

Գրականություն

  • Перрюшо А. Жизнь Тулуз-Лотрека. — М.։ Радуга, 1994. — 283 с. — ISBN 5-05-004269-0 (переиздана М.։ АСТ, 2013. ISBN 978-5-17-079157-6)
  • Пьер Ла Мур. Мулен Руж. Трагическая жизнь Тулуз-Лотрека. — М.։ Республика, 1994. — 383 с., ISBN 5-250-02390-8

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Loading related searches...

Wikiwand - on

Seamless Wikipedia browsing. On steroids.

Remove ads