Ավգուստ Կորկ
From Wikipedia, the free encyclopedia
Remove ads
Ավգուստ Իվանովիչ Կորկ (ռուս.՝ Август Иванович Корк, էստ․՝ August Kork, օգոստոսի 3, 1887[2], Աառդլա, Dorpat County, Լիֆլանդիայի նահանգ, Ռուսական կայսրություն - հունիսի 12, 1937[2], Մոսկվա, ԽՍՀՄ[2]), էստոնացի խորհրդային ռազմական գործիչ, բանակի 2-րդ կարգի հրամանատար (1935)։
Ավարտել է Գլխավոր շտաբի ակադեմիան (1914 թ.)։ 1918 թվականին ծառայել է Համառուսաստանյան գլխավոր շտաբում, ապա 9-րդ բանակի շտաբում։ 1919 թվականի փետրվարից՝ էստլանդական բանակի շտաբի պետ։ 1919-1920 թվականներին, որպես 15-րդ բանակի հրամանատար, մասնակցել է Պետրոգրադի պաշտպանությանը և Լեհաստանի դեմ պատերազմին, իսկ որպես 6-րդ բանակի հրամանատար՝ Վրանգելի զորքերի դեմ մարտերին։ 1921-1935 թվականներին եղել է Ուկրաինայի և Ղրիմի զինված ուժերի հրամանատարի օգնական, թուրքմենստանյան ռազմաճակատի զորքերի, Կովկասյան կարմրադրոշ բանակի, Բելառուսական, Լենինգրադյան և Մոսկովյան ռազմական օկրուգների հրամանատար։ 1935-1937 թվականներին եղել է Մ. Վ. Ֆրունզեի անվան ռազմական ակադեմիայի պետ։ Պարգևատրվել է Կարմիր դրոշի 3 շքանշանով և Հեղափոխական պատվո զենքով։
Remove ads
Ծանոթագրություններ
Գրականություն
Wikiwand - on
Seamless Wikipedia browsing. On steroids.
Remove ads