Ատրպետ
հայ արձակագիր, խմբագիր, գրող From Wikipedia, the free encyclopedia
Remove ads
Ատրպետ (իսկական անունը՝ Սարգիս Մկրտչի Մուբայաջյան, հունվարի 31, 1860[1][2], Կարս, Էրզրումի էլայեթ, Օսմանյան կայսրություն[1][2] - 1937[1][2], Լենինական, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ[1]), հայ արձակագիր, հասարակական գործիչ, ԽՍՀՄ գրողների միության անդամ 1934 թվականից։
Remove ads
Կենսագրություն
Ծնվել է հունվարի 31-ին, Կարսում, ավարտել տեղի կաթոլիկների վարժարանը, ապա՝ Կ. Պոլսի Օսմանյան լիցեյը (1877)։ 1880 թվականից ուսուցիչ է եղել արևելահայ գյուղաքաղաքներում։ 1893 թվականից եղել է Հնչակյան կուսակցության Թիֆլիսի կոմիտեի անդամ։ Ձերբակալվել և աքսորվել է Ռոստով (1895)։ Ազատվելուց հետո մեկնել է Թավրիզ։ Հրատարակել է «Ապագա» լրագիրը։ Ատրպետի ստեղծագործությունները հիմնականում արտացոլել են արևմտահայ գյուղաշխարհը, այնտեղ կատարվող խմորումները։ «Ալմաստ» (1891) երկհատոր վեպում պատկերել է հայ ազատագրական գաղտնի կազմակերպություններից մեկի՝ Կարինի «Պաշտպան հայրենյաց» միության գործունեությունը, նրա ջախջախումը, ապա՝ բանվորական շարժման առանձին դրվագներ Թիֆլիսում։ Հայ ազգային–ազատագրական շարժման հարցերում Ատրպետը ունեցել է յուրօրինակ դիրքորոշում. անհրաժեշտ է համարել հայ–թուրք «հեղափոխական համագործակցությունը»՝ համիդյան ռեժիմը տապալելու համար։ Ատրպետը ժառանգել էր մանրբուրժուական գյուղացիական դեմոկրատիայի հեղափոխական տրամադրություններն ու հայացքները։ Սոցիալական կյանքի արտացոլմանն է նվիրված նրա «Տժվժիկը» հայտնի պատմվածքը, որը հիմք է դարձել համանուն կինոնկարի համար։ Ատրպետը թողել է նաև պատմա–բանասիրական հետազոտություններ, հրապարակախոսական հոդվածներ «Հողատիրությունը Կովկասում», «Հայ թագավորների և քաղաքների դրամները նախնական ժամանակներից մինչև Տրդատ»։ Մահացել է Լենինականում (Գյումրի) 1937 թվականին։ Ատրպետը 1880-ական թվականներից սկսել է ուսումնասիրել Վիշապ հուշարձանները, որոնց ուսումնասիրությունները հրապարակվել են 1926 թվականից[3]։
Remove ads
Ատրպետը կինոյում
- «Տժվժիկ» - կարճամետրաժ ֆիլմ (1962), ռեժ. Արման Մանարյան։
Ատրպետի երկերի մատենագրություն
- Խև Կարապետ (վէպ հայ կաթոլիկների կեանքից), արտատպում «Մուրճ» ամսագրից, Թիֆլիս, տպարան Մ. Դ. Ռոտինյանի, 1889, 248 էջ։
- Շուշան, Ս. Պետերբուրգ, Ի. Ն. Սկորոխոդովի տպարան, 1890, 113 էջ։
- Ալմաստ (վէպ), Թավրիզ, տպարան Ատրպատականի հայոց թեմական, 1890, 348 էջ։
- Ալմաստ (վէպ), Մոսկվա, տպարան Մկրտիչ Բարխուդարյանի, 1891, 536 էջ։
- Սարրաֆ (ողբերգութիւն հինգ արարով), Թիֆլիս, տպարան Մովսես Վարդանյանի, 1893, 70 էջ։
- Շխնոց։ Պատկեր Սազի գիւղացիների կեանքից (տաճկահայերի), Նոր նախիջևան, տպարան եղբ. Հ. և Ա. Ավագյանների, 1898, 85 էջ։
- Քոռ Եղիկ (վէպ), Թիֆլիս, տպարան Մովսես Վարդանյանի, 1898, 97 էջ։
- Ժառանգներ, Նոր նախիջևան, տպարան եղբ. Հ. և Ա. Ավագյանների, 1898, 88 էջ։
- Բերսաի Առաքելը (վէպ), Նոր նախիջևան, տպարան եղբ. Հ. և Ա. Ավագյանների, 1899, 71 էջ։
- Թուլումբաջիներ, Նոր նախիջևան, տպարան եղբ. Հ. և Ա. Ավագյանների, 1899, 40 էջ։
- Խալիֆաթ (պատմական հետազօտութիւն), Նոր Նախիջևան, տպարան Բալուղյանի, 1899, 99 էջ։
- Խև Կարապետ (վէպ), Թիֆլիս, տպարան Մ. Ռոտինյանի, 1899, 248 էջ։
- Պատկերներ թուրքահայերի կեանքից, հատոր առաջին, Թավրիզ, Ատրպատականի հայերի թեմական արագատիպ, 1904, 272 էջ։
- Երկերի ժողովածու, հատոր 6, Վիպակներ, Թավրիզ, Ատրպատականի հայերի թեմական արագատիպ, 1904, 326 էջ։
- Վիւքեալայի գաղտնիքը (վէպ), հատոր երկրորդ, Թավրիզ, Ատրպատականի հայերի թեմական արագատիպ, 1904, 306 էջ։
- Ջաւահիր (վէպ), երկերի ժողովածու, հատոր հինգերորդ, Թավրիզ, Ատրպատականի հայերի թեմական արագատիպ, 1904, 344 էջ։
- Երկերի ժողովածու, հատոր 4, Թավրիզ, Ատրպատականի հայերի թեմական տպարան, 1904,350 էջ։
- Դիմակներ, Թավրիզ, Ատրպատականի հայերի թեմական տպարան, 1904, 168 էջ։
- Երկերի ժողովածու, հատոր 3, Ալմաստ, առաջին գիրք, Թավրիզ, Ատրպատականի հայերի թեմական տպարան, 1905, 432 էջ։
- Երկերի ժողովածու, հատոր 8 («Բժժածներ»), Թավրիզ, Ատրպատականի հայերի թեմական տպարան, 1906, 276 էջ։
- Իմամաթ (պատմական հետազօտութիւն), Ալեք-պոլ, տպարան «Շիրակ», 1906, 295 էջ։
- Խիւլաֆաթ (պատմական հետազօտութիւն), Ալեք-պոլ, տպարան «Շիրակ», 1906, 152 էջ։
- Հողատիրութիւնը Կովկասում, Ալեք-պոլ, տպարան «Շիրակ», 1906, 36 էջ։
- Երկերի ժողովածու, հատոր 7, Թավրիզ, Ատրպատականի հայերի թեմական տպարան, 1908, 276 էջ։
- Երկերի ժողովածու, հատոր Ժ (10), Թիֆլիս, տպարան «Կուլտուրա», 1911, 345 էջ։
- Ճիւաղը։ Քէօռ Հիւսէին փաշա քուրդը անսահման իշխան, Թիֆլիս, տպարան «Կուլտուրա», 1911, 42 էջ։
- Երկերի ժողովածու, Թ հատոր, Առասպելներ, Ալեքսանդրապոլ, տպարան «Շիրակ», 1911, 298 էջ։
- Ագռաւների թասիբը (պատմուածք), Ալեքսանդրապոլ, տպարան «Շիրակ», ՌՋԺԲ (1912), 18 էջ։
- Վիշապամայր (պատմուածք), Ալեքսանդրապոլ, տպարան «Շիրակ», ՌՋԺԲ (1912), 48 էջ։
- Հայ թագաւորների և քաղաքների դրամները նախնական ժամանակներից մինչև Տրդատ, Թիֆլիս, տպարան Ն. Աղանյանի, 1913, 321 էջ։
- Ճորոխի աւազանը, Վիեննա, Մխիթարյան տպարան, 1929, 238 էջ։
- Տժվժիկ, Երևան, Պետհրատ, 1937, 19 էջ։
- Տժվժիկ և երախտիք, Հալեպ, հրատ. Հալեպահայ ուսուցչական միության, 1945, 16 էջ։
- Տժվժիկ, Երևան, Հայպետհրատ, 1948, 20 էջ։
- Երկեր, Երևան, Հայպետհրատ, 1964, 436 էջ։
- Տժվժիկ, Երևան, «Հայաստան», 1969, 16 էջ։
- Տժվժիկ, Երևան, «Հայաստան», 1975, 16 էջ։
- Լծկաններն ու վամպիրը (առակ), արտատպված «Աղբյուր» ամսագրից, Ալեքսանդրապոլ, տպարան «Շիրակ», ա. թ., 16 էջ։
Remove ads
Ծանոթագրություններ
Արտաքին հղումներ
Wikiwand - on
Seamless Wikipedia browsing. On steroids.
Remove ads