Մեծ Ռոստով

քաղաք Ռուսաստանի Յարոսլավլի մարզում From Wikipedia, the free encyclopedia

Մեծ Ռոստովmap
Remove ads

Ռոստով ( ռուս.՝ Росто́в, հին նորվ.՝ Rostofa ) , քաղաք Ռուսաստանի Դաշնության եվրոպական մասում՝ Յարոսլավլի մարզում, որի կազմի մեջ մտնող նույնանուն շրջանի վարչական կենտրոնն է։ Ընկած է Ներո լճի ափին, երկրի մայրաքաղաք Մոսկվայից մոտավորապես 190 կիլոմետր դեպի հյուսիս-արևելք։ Զբաղեցնում է 32 քառակուսի կիլոմետր տարածք[3]։ Մարզային նշանակության քաղաք է[4]։ Ռուսաստանի հնագույն քաղաքներից է և կարևոր կենտրոն ռուսաստանյան հանրահայտ Ոսկե օղակ զբոսաշրջային շղթայում։ 2010 թվականի մարդահամարի տվյալներով Ռոստովում բնակվում էր 31.792 մարդ։

Արագ փաստեր Բնակավայր, Երկիր ...

 

Չնայած քաղաքի պաշտոնական անվանումը Ռոստով է, այն Դոնի Ռոստովից տարբերելու համար Ռուսաստանում հաճախ անվանվում է Մեծ Ռոստով ( ռուս.՝ Росто́в-Вели́кий) կամ «Ռոստով Յարոսլավսկի» ( ռուս.՝ Ростов-Ярославский), որը նաև նրա երկաթուղային կայարանի պաշտոնական անվանումն է։

Remove ads

Պատմություն

Thumb
Ռոստովի Կրեմլը 1911 թվականի ամռանը.

Ռոստովը առաջին անգամ հիշատակվել է 862 թ . որպես կարևոր բնակավայր[5]։ 13-րդ դարում այն դարձել է ռուսական ամենահայտնի իշխանություններից մեկի՝ Վլադիմիր-Սուզդալյան իշխանության մայրաքաղաքը։ 1474 թ . մտել է Մոսկվայի իշխանության կազմի մեջ ։ Ու թեև կորցրել է անկախությունը, սակայն շարունակել է պահպանել իր կարևորությունը որպես եկեղեցական կենտրոն։ 988 թվականից. եղել է ռուսական առաջին եպիսկոպոսություններից մեկի նստավայրը ։

14-րդ դարում Ռոստովի եպիսկոպոսները դարձել են արքեպիսկոպոսներ, իսկ 16-րդ դարի վերջում՝ մետրոպոլիտներ ։ Մետրոպոլիտ Յոնա Սիսոևիչը (մոտ 1607 - 1690 թթ .) նախաձեռնել է Ռոստովի գլխավոր տեսարժան վայրի` Կրեմլի կառուցման աշխատանքները։ 13-14 -րդ դարերում քաղաքն ավերվել է մոնղոլների, իսկ 1608 թլեհերի կողմից։ Մետրոպոլիտական աթոռը 18-րդ դարի վերջին Ռոստովից Յարոսլավլ է տեղափոխվել։

Իր հարուստ պատմության հետ մեկտեղ՝ Ռոստովը հռչակված է ապակե էմալի արտադրությամբ։

Remove ads

Տեսարժանություն

1970 թվականին Ռոստովն ընդգրկվել է Ռուսաստանի պատմական քաղաքների ցանկում։ Նրա տարածքում հաշվառված են մշակութային 386 հուշարձաններ, որոնց մեկ երրորդն ունի դաշնային նշանակության հուշարձանի կարգավիճակ։ Ռոստովի կենտրոնական հրապարակում է գտնվում քաղաքի գլխավոր տեսարժան վայրերից մեկը՝ Մարիամի Վերափոխման մեծ տաճարը։ Ենթադրվում է, որ այն կառուցվել է 16-րդ դարի կեսերին։ Տաճարի պարիսպների ստորին հատվածները թվագրվում են 12 -- րդ դարով։ Զանգակատունը հիմնականում կառուցվել է 17-րդ դարում ։ Նրա զանգերը ամենախոշորներից են, և դրանցից յուրաքանչյուրն ունի իր անունը։ Սիսոյ անունով ամենամեծ զանգը ձուլվել է 1688 թ . և կշռում է 32 տոննա։

Remove ads

Պատկերասրահ

Բնակչություն

Մարդահամարի տվյալների համաձայն՝ 2010 թվականին քաղաքում բնակվում էր 31.792 մարդ՝ 2349-ով (7,38%) պակաս, քան 2002 թվականին։

Մանրամասն տեղեկատվություն Տարին, Բնակչ. ...

Anmerkung: Volkszählungsdaten

Գործընկեր քաղաքներ

Տես նաև

Ծանոթագրություններ

Գրականություն

Արտաքին հղումներ

Loading related searches...

Wikiwand - on

Seamless Wikipedia browsing. On steroids.

Remove ads