Արա (անձնանուն)
արական անձնանուն From Wikipedia, the free encyclopedia
Remove ads
Արա, հայկական արական անձնանուն։ Հայ հին դիցաբանական անուններից է, որ ավանդել է մեզ պատմահայր Մովսես Խորենացին։ Ծագել է գարնան, բուսականության, բերքի, հետագայում նաև պատերազմի, ուժի աստծո անունից, որի պաշտամունքը եղել է խեթերի, ուրարտացիների, հայերի և փոքրասիական ժողովուրդների մեջ[2]։ Արա անունը ըստ Գ. Ղափանցյանի ծագում է աքքադա-շումերական լեզուներից և նմանեցնում է խեթական Ara բույսերի աստվածությանը։ Թարգմանաբար նշանակում է անտառ, արտ[3]։ Գիտնականի կարծիքով մեր հնագույն տեղանունների մեջ «արա» մասնիկը Արա աստծու անունն է (Արագածանի-Արայի գետ, Արահեզ, Արագեն գյուղանունները, Արաժին լեռնանունը և այլն)։ Գիտնականներից ոմանք նույնություն են նկատել մեր Արայի և հունական Արես աստծու միջև (իբրև մեռնող և վերստին հարություն առնող աստվածների)։ Գ. Ղափանցյանն էլ նույն կարծիքն է հայտնել, իսկ Ա. Մատիկյանը անվարան կերպով նույնացնում է Արային և հունական Արեսին։ Այժմ Արա անձնանունը լայն տարածում ունի։
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Արա (այլ կիրառումներ)
Remove ads
- Արա Արծրունի, լիբանանահայ գրող, թատերագիր, հրապարակախոս
- Արա Բալիոզյան, հայ գրող և թարգմանիչ
- Արա Բեքարյան, հայ գեղանկարիչ, գրաֆիկ, մանկավարժ, ՀԽՍՀ ժողովրդական նկարիչ
- Արա Գեղեցիկ, հայ դիցաբանական կերպար, մեռնող և հարություն առնող աստվածություն
- Արա Երնջակյան, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, Երևանի Կամերային թատրոնի հիմնադիր, գեղարվեստական ղեկավար և տնօրեն, դրամատուրգ
- Արա Սարգսյան, հայ խորհրդային քանդակագործ, մանկավարժ, հասարակական գործիչ
- Արա Հարությունյան ,հայ քանդակագործ
- Արա Շիրազ, հայ քանդակագործ
- Արա Հակոբյան, հայ ֆուտբոլիստ
- Արա Պապանյան, հայ շեփորահար
Remove ads
Ծանոթագրություններ
Wikiwand - on
Seamless Wikipedia browsing. On steroids.
Remove ads