Արգոն

քիմիական միացություն From Wikipedia, the free encyclopedia

Արգոն
Remove ads

Արգոն (լատին․՝ Argon, քիմիական նշանը՝ Ar), քիմիական տարր է, որի նշանն է Ar, ատոմային թիվը՝ 18։ Արգոնը գտնվում է տարրերի պարբերական համակարգի 8-րդ խմբի քիմիական տարր է։ Իներտ գազ է, կարգահամարը՝ 18, ատոմական զանգվածը՝ 39,948։ Արգոն р տարր է, նրա ատոմի արտաքին էլեկտրոնային թաղանթի կառուցվածքն է 3s²3p6։ Բնական արգոնը բաղկացած է 36Ar (0, 337%), 38Ar (0, 063%) և 40Ar (99, 600%) կայուն իզոտոպներից։ Արհեստական ռադիոակտիվ յոթ իզոտոպներից ամենակայունը 39Ar է (T1/2 = 265 տարի)։

Արագ փաստեր Ատոմի հատկություններ, Անվանում, սիմվոլ, կարգաթիվ ...
18
Արգոն
39,948
3s23p6
Remove ads

Բնության մեջ

Բնության մեջ հանդիպում է միայն ազատ վիճակում։ Իներտ գազերից ամենատարածվածն է, կազմում է օդի ծավալի 0, 933%-ը (1,6•10¹³ տ), արգոն են պարունակում նաև երկրի կեղևը՝ 1,65•10¹¹ տ, ջուրը՝ 7,52•10¹¹ տ։ 40Ar իզոտոպը մշտապես հանդիպում է կալիում պարունակող միներալներում․ այն 40K-ի ռադիոակտիվ քայքայման արդյունք է։ Դրանով է բացատրվում 40Аг-ի բարձր տոկոսը մթնոլորտում։

Ստացում

Արգոնը առաջին անգամ անջատվել է մթնոլորտային ազոտից (Ջ․ Ռելե, Ու․ Ռամզայ, 1894)։ Արդյունաբերության մեջ արգոնը ստանում են հեղուկ օդի կոտորակային թորումից։ Մյուս իներտ գազերից բաժանում են գազաքրոմատոգրաֆիական եղանակով։ Արգոնը լայնորեն կիրառվում է իներտ միջավայր պահանջող քիմիական և մետալուրգիական պրոցեսներում՝ հազվագյուտ և գունավոր մետաղների եռակցման, կտրման, հալման, կիսահաղորդչային միաբյուրեղների աճեցման ժամանակ, լուսատեխնիկայում՝ շիկացման և ֆլուորեսցենտային լամպերի պատրաստման (արգոնային խողովակները տալիս են կապտաերկնագույն լույս, օգտագործվում են լուսային ազդասարքերում) համար և գիտական հետազոտություններում։

Remove ads

Իզոտոպներ

Մթնոլորտում հայտնի է արգոն 3 կայուն իզոտոպներով 36Ar (0,337 %), 38Ar (0,063 %), 40Ar (99,600 %)[4].

Ֆիզիկական հատկություններ

Սովորական պայմաններում անգույն, անհոտ, անհամ գազ է, խտությունը՝ 1, 7839 կգ/մ³ (0 °C-ում, 101325 կգ/մ2 ճնշման տակ), հալման ջերմաստիճանը՝ -189,3 °С, եռմանը՝ -185,9 °С։ Մոլեկուլը բաղկացած է մեկ ատոմից։ Լուծվում է ջրում (1 լիտրում՝ 51, 9 սմ³), ավելի լավ՝ օրգանական լուծիչներում, մետաղներում գործնականորեն չի լուծվում։

Արգոնի իոնացման էներգիան (Ar°—>Ar+1) մեծ է (15,755 էվ)։ Էլեկտրոնի նկատմամբ խնամակցություն չունի և քիմիապես պասիվ է։ Որոշ նյութերի հետ դոնորակցեպտորային կապի հաշվին առաջացնում է կոմպլեքսային միացություններ՝ Ar•n (R=H20, С6Н5ОН, СН3С5Н6 են)։ Ավելի լավ է ուսումնասիրված հիդրատը՝ Аr•6Н20, սինթեզել է Պ․ Վիյարը 1896 թվականին՝ ջուրը բյուրեղացնելով արգոնի մթնոլորտում (150 մթն ճնշման տակ)։

Երկնաքարում և միներալներում պարունակվող 40Ar-ի և 40K-ի քանակների հարաբերությամբ որոշում են նրանց տարիքը։

Remove ads

Կիրառություն

Արգոնը կիրառում են՝

  • որպես արգոնային լազեր
  • թեթև էլեկտրոնային լամպերում
  • որպես պաշտպանիչ նյութ շրջակա միջավայրի համար

Տես նաև

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Loading related searches...

Wikiwand - on

Seamless Wikipedia browsing. On steroids.

Remove ads