Արթուր Ալեքսանյան (ըմբշամարտիկ)

հայ ըմբիշ From Wikipedia, the free encyclopedia

Արթուր Ալեքսանյան (ըմբշամարտիկ)
Remove ads

Արթուր Գևորգի Ալեքսանյան (հոկտեմբերի 21, 1991(1991-10-21), Գյումրի, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հունահռոմեական ոճի հայ ըմբշամարտիկ, աշխարհի քառակի չեմպիոն (2014[2], 2015[3], 2017[4], 2022), Եվրոպայի յոթակի չեմպիոն (2012[5], 2013[6], 2014[7], 2019[8], 2020[9], 2023, 2024), Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր (2012), 2016 Ամառային Օլիմպիական խաղերի ոսկե մեդալակիր, 2020 և մեդալակիր[10] Ամառային Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր, Եվրոպական խաղերի չեմպիոն (2019)[11][12][13][14]։

Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Արթուր Ալեքսանյան (այլ կիրառումներ)
Արագ փաստեր Արթուր Գևորգի Ալեքսանյան, Անձնական տեղեկություն ...
Remove ads

Կենսագրություն

Արթուր Ալեքսանյանը ծնվել է 1991 թվականի հոկտեմբերի 21-ին Գյումրիում։ Հունահռոմեական ըմբշամարտով սկսել է զբաղվել 2000 թվականին իր հոր՝ Հայաստանի վաստակավոր մարզիչ Գևորգ Ալեքսանյանի ղեկավարությամբ։ 2007-2010 թվականներին հանդես է եկել պատանեկան առաջնություններում։ 2010 թվականին դարձել է Եվրոպայի արծաթե մեդալակիր[15][16] և աշխարհի չեմպիոն[17] պատանիների 84 կգ քաշային կարգում։

2011 թվականին Արթուրը տեղափոխվեց ավելի ծանր քաշային կարգ։ Հայաստանի առաջնությունում հաղթելուց հետո նա համալրեց Հայաստանի ազգային հավաքականի շարքերը (2011 թվականին նաև Հայաստանի սպորտի վարպետի կոչմանն է արժանացել)։ Նրա մեկնարկային առաջնությունը Դորտմունդում կայացած Եվրոպայի առաջնությունն էր, որտեղ նա հասավ մինչև եզրափակիչ, սակայն պարտվեց բելառուս Մատվեյ Ձեյնիչենկոյին[18]։ 2012 թվականի Եվրոպայի առաջնությունում նա նվաճեց ոսկե մեդալ։ Այդ առաջնության ընթացքում նա հաղթեց 5 գոտեմարտում՝ մրցակիցներին տալով ընդամենը մեկ միավոր։ Ապա Արթուրը հաղթեց Սոֆիայի լիցենզիոն առաջնությունում և ստացավ Լոնդոնի օլիմպիական խաղերին մասնակցելու իրավունք։ Կիսաեզրափակչում նա պարտվեց ապագա օլիմպիական չեմպիոն Ռեզաի Գասեմին (Իրան), բայց հետագայում, հաղթելով Թուրքիան և Կուբան ներկայացնող մարզիկներին, նվաճեց բրոնզե մեդալ[19]։

Մարզական լրագրողների հանրապետական ֆեդերացիայի հարցմամբ ճանաչվել է Հայաստանի 2014 և 2015 թվականների լավագույն մարզիկ[20]։ Նույն թվականին Տաշքենդում կայացած ըմբշամարտի աշխարհի առաջնությունում նվաճել է ոսկե մեդալ։

Thumb
«Սպորտ. Հայ օլիմպիական չեմպիոններ. Արթուր Ալեքսանյան» թեմային նվիրված 1 նամականիշով գեղաթերթիկ[21]

2015 թվականի ապրիլի 25-ին Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում տեղի ունեցած «Դան Կոլով և Նիկոլա Պետրով» ամենամյա միջազգային մրցաշարի 98 կգ քաշային կարգում նվաճել է ոսկե մեդալ[22]։ Գրեթե չորս ամիս անց՝ օգոստոսի 8-ին, ԱՄՆ Լաս Վեգաս քաղաքում երկրորդ տարին անընդմեջ հռչակվեց հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի չեմպիոն[3]։ 2016 թվականի օգոստոսի 17-ին, Ռիոյի ամառային օլիմպիական խաղերում հռչակվեց հունահռոմեական ոճի ըմբշամարտի օլիմպիական չեմպիոն՝ նվաճելով անկախ Հայաստանի պատմության երկրորդ օլիմպիական ոսկե մեդալը (Ատլանտայի օլիմպիական խաղերում Արմեն Նազարյանի նվաճած ոսկուց հետո)։

Բելգրադում ընթացող 2022 թվականի հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնությունում Արթուր Ալեքսանյանը չորրորդ անգամ է նվաճել աշխարհի չեմպիոնի տիտղոսը[23]։

2023 թվականին Խորվաթիայում դարձել է Եվրոպայի վեցակի չեմպիոն 97 կգ քաշային կարգում, հաղթել է բուլղարացի Կիրիլ Միլովին[24]։

2023 թվականին Բելգրադում հունա-հռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնությանը նվաճել է արծաթե մեդալ և 2024 թվականի Օլիմպիական խաղերի ուղեգիր[25]։

2024 թվականին Բուխարեստում կայացած Եվրոպայի առաջնությունում Արթուրը, եզրափակիչ գոտեմարտում 6։ 3 հաշվով հաղթելով ռուսաստանցի Մագոմեդ Մուրթազալիևին (հանդես էր գալիս որպես անհատ չեզոք մարզիկ), դարձել է աշխարհամասի յոթակի չեմպիոն[26]։

Remove ads

Պարգևներ

Remove ads

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Loading related searches...

Wikiwand - on

Seamless Wikipedia browsing. On steroids.

Remove ads