Արթուր Թարխանյան
հայ ճարտարապետ From Wikipedia, the free encyclopedia
Remove ads
Արթուր Արտավազդի Թարխանյան (փետրվարի 23, 1932[1][2], Լենինական, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ[1][2] - ապրիլի 6, 2006, Երևան, Հայաստան[3]), հայ ճարտարապետ, ՀԽՍՀ վաստակավոր (1972), ՀԽՍՀ ժողովրդական (1987) ճարտարապետ։ Ճարտարապետության միջազգային ակադեմիայի Մոսկվայի մասնաճյուղի (1992), ՀՃԱ (1996) պատվավոր անդամ։
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Թարխանյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Remove ads
Կենսագրություն
1957 թվականին ավարտել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտը։
1957 թվականից աշխատել է Հայպետնախագիծ ինստիտուտում, 1969-1986 թվականներին՝ տիպային նախագծման արվեստանոցի ղեկավար, 1990 թվականից՝ գլխավոր ճարտարապետ։
1986-1989 թվականներին՝ Հայաստանի պետշինի նախագահի առաջին տեղակալ։
1968 թվականից դասավանդել է Երևանի ճարտարապետության և շինարարության պետական համալսարանում (պրոֆեսոր՝ 1993 թվականից)։
Եղել է ՀԽՍՀ Գերագույն Խորհրդի պատգամավոր (1980-1989)։
1997 թվականին Երևանի Ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտում բացվել է Արթուր Թարխանյանի ստեղծագործությունների ցուցահանդեսը[4]։
Remove ads
Նախագծեր
Համահեղինակների հետ Արթուր Թարխանյանի նախագծերով Երևանում կառուցվել են՝
- Հայաստանի ԳԱԱ Հասարակական գիտությունների ինստիտուտների մասնաշենքերը (1955-1972)
- «Ռոսիա» կինոթատրոնը (1970-1974, ԽՍՀՄ Նախարարների խորհրդի մրցանակ, 1979)
- Երիտասարդության պալատը (1970-1985, ՀամԼԿԵՄ մրցանակ, 1981)
- «Զվարթնոց» օդանավակայանը (1981, ՀԽԱՀ Պետական մրցանակ՝ 1985)
- Մարզահամերգային համալիրը (1984, ԽՍՀՄ Պետական մրցանակ՝ 1987)
- «էրեբունի-3» բնակելի միկրոշրջանը
- Բնակելի շենքեր Երևանի Սարյան, Չարենցի և Բագրատունյաց փողոցներում։
Արթուր Թարխանյանը շուրջ 2 տասնյակ հուշարձանների ճարտարապետ է։
- Մեծ եղեռնի զոհերի հուշահամալիր (Երևան, 1967)
- Մարտիրոս Սարյանի հուշարձան (Երևան, 1986)
- Խորհրդային Հայաստանի 50-ամյակի հուշարձանը (Դիլիջան, 1970)
- Հայրենական պատերազմում զոհվածների (Դսեղ, Տաթև, Բազմաբերդ)
- Շառլ Ազնավուրի արձանը (Գյումրի, 2001)։
Նրա նախագծմամբ Երևանում կառուցվել են
Remove ads
Ձեռքբերումներ
- Երիտասարդ ճարտարապետների ստեղծագործության դափնեկիր (1962, 1968)
- Խորհրդային ճարտարապետության նվաճումների դափնեկիր (1973-1977)
- «Տարվա լավագույն կառույց» (1982, ոսկե մեդալ)
- «Տարվա լավագույն ստեղծագործություն» (1985, համամիութենական ստուգատեսների դափնեկիր)
- ԽՍՀՄ ԺՏՆՑ-ի ոսկե մեդալ
- Անանիա Շիրակացու (1998) մեդալ
- Ալեքսանդր Թամանյանի մեդալ
Ընտանիք
Ամուսնացած էր, կինը՝ Զարեմա Գուբիևա, դուստրը՝ Անահիտ Թարխանյան։
Պատկերասրահ
- Ռոսիա կինոթատրոնի շենքը
- Զվարթնոց օդանավակայանի հին մասնաշենքի մանրակերտը
- Զվարթնոց օդանավակայանի հին մասնաշենքը
- Խորհրդային Հայաստանի 50-ամյակի հուշարձանը Դիլիջանում
- Մարտիրոս Սարյանի հուշարձանը Երևանում
- Շառլ Ազնավուրի հուշարձանը Գյումրիում
Տես նաև
Ծանոթագրություններ
Արտաքին հղումներ
Wikiwand - on
Seamless Wikipedia browsing. On steroids.
Remove ads