Արծվանիկ

գյուղ Հայաստանի Սյունիքի մարզում From Wikipedia, the free encyclopedia

Արծվանիկmap
Remove ads

Արծվանիկ, գյուղ Հայաստանի Սյունիքի մարզի Կապան համայնքում[1]՝ հայ-ադրբեջանական շփման գծի հարևանությամբ[3]։

Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Արծվանիկ (այլ կիրառումներ)
Արագ փաստեր Գյուղ, Երկիր ...
Remove ads

Աշխարհագրություն

Գտնվում է Բարգուշատի լեռների ճյուղերից մեկի լանջին՝ ծովի մակարդակից 1080-1200 մ բարձրության վրա։ Սյունիքի մարզի մարզկենտրոն Կապան քաղաքից հեռու է մոտ 8 կմ դեպի հյուսիս-արևելք։

Պատմություն

Պատմամշակութային հուշարձաններ

Արծվանիկի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ցանկ (Սյունիքի մարզ) Արծվանիկում են գտնվում “Ագռավի տապան” միջնադար կառույցը և մ.թ.ա. 4-րդ-1-ին դդ. ամրոցի ավերակները։

Գյուղից 3 կմ հյուսիս-արևելք գտնվում է Երիցավանքը` իր հարակից եկեղեցիով (VI դար) և “Ճգնավորի” (6 դար) մատուռով, որոնք կիսավեր են, 1 կմ արևմուտք՝ 11 դար փոքրիկ եկեղեցի իր խաչքարերով և 991 թ. եկեղեցի (վերանորոգված 1032 թ.)։ Հնություններից է փռշնի ծառը (450-500 տարեկան)։

Remove ads

Բնակչություն

Համաձայն 2011 թվականին Հայաստանում անցկացված մարդահամարի արդյունքների՝ Արծվանիկի մշտական բնակչությունը կազմել է 625, առկա բնակչությունը՝ 533 մարդ[2]։ Գյուղը մշտապես բնակեցված է եղել հայերով[4][5]։ Ստորև ներկայացված է Արծվանիկ գյուղի բնակչության թվային փոփոխությունն ըստ տարիների[4][5].

Մանրամասն տեղեկատվություն Տարի, Բնակիչ ...

Տնտեսություն

Բնակչությունը զբաղվում է դաշտավարությամբ, անասնապահությամբ, այգեգործությամբ, ծխախոտագործությամբ և մեղվաբուծությամբ։

Տես նաև

Արտաքին հղումներ

Ծանոթագրություններ

Loading related searches...

Wikiwand - on

Seamless Wikipedia browsing. On steroids.

Remove ads